ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին ասել է, որ Միացյալ Նահանգները կգերադասեր նվազեցնել Ուկրաինայի հարցի շուրջ Ռուսաստանի հետ հարաբերություններում ստեղծված լարվածությունը:
Կիև երեքշաբթի օրը ժամանած ԱՄՆ-ի արտգործնախարարը նույն օրը խոստացել է 1 միլիարդ դոլարի օգնության փաթեթ տրամադրել Ուկրաինային:
Ուկրաինայի մայրաքաղաքում լրագրողների հետ անցկացված հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի արտգործնախարարն ասել է, որ Ուկրաինայի շուրջ վեճի լուծման կարելի է հասնել դիվանագիտության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի, այլ ոչ թե ուժի միակողմանի կիրառման միջոցով:
«Մենք առճակատման չենք ցանկանում: Ռուսաստանն ունի Ուկրաինայում իր օրինական շահերը հետապնդելու ավելի լավ եղանակներ», - ասել է արտգործնախարար Քերրին:
Ջոն Քերրին երեքշաբթի օրվա սկզբին այցելել էր Կիևի Անկախության հրապարակ, և այս այցելությունը, ԱՄՆ-ի արտգործնախարարի խոսքերով, բավականին մեծ տպավորություն է թողել իր վրա:
Արտգործնախարար Քերրին իր այցի ընթացքում գովասանքի խոսքեր է ուղղել «բռնապետության դեմ ոտքի ելած խիզախ ուկրաինացիներին»:
«Սա ազատության պարզ և համընդհանուր կոչ է: Այս փոփոխության ընթացքում մենք կանգնած կլինենք Ուկրաինայի ժողովրդի կողքին», - Կիևում ասել է ԱՄՆ-ի արտգործնախարար Քերրին: