Մատչելի հղումներ

Քարզայը կոչ է արել օրենսդիրներին օգնել կաշառակերության դեմ պայքարի գործում


Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը երկրի օրենսդիրներին դիմել է կաշառակերության դեմ պայքարում իրեն օգնություն ցուցաբերելու կոչով:

Երկրի խորհրդարանի հատուկ նիստի ընթացքում պատգամավորներին ուղղված իր ուղերձում Քարզայն ասել է, որ Աֆղանստանում կաշառակերությունը «գագաթնակետի է հասել»:

Նա հույս է հայտնել նաև, որ Տոկիոյի համաժողովի ընթացքում դոնորներն Աֆղանստանի տնտեսության զարգացման համար կխոստանան տրամադրել երկրից զինված ստորաբաժանումների դուրսբերման համար հատկացվող 4 միլիարդ դոլարին համարժեք գումար:

Նախագահ Քարզայը դիմել է նաև Միացյալ Նահանգներին՝ Աֆղանստանի կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդուլ Քադիր Ֆիթրաթին հետ ուղարկելու խնդրանքով, որպեսզի հնարավոր դառնա վերջինիս հարցաքննությունը «Քաբուլ բանկ»-ում կաշառակերության հետ կապված սկանդալի կապակցությամբ:

Աֆղանստանի կենտրոնական բանկի նախկին ղեկավարն անցյալ տարի փախուստի է դիմել Միացյալ Նահանգներ՝ իր կյանքին սպառնացող վտանգի պատրվակով:

XS
SM
MD
LG