Մատչելի հղումներ

Թուրքիան և Իսրայելը բանակցում են՝ հարձակման համար փոխհատուցման շուրջ


Անկարայում երկուշաբթի օրն անցկացվող հանդիպումը նպատակ է հետապնդում բարելավելու դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի և Իսրայելի միջև

Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներ ժամանել են Թուրքիա՝ 2010 թվականին Գազայի գոտի ուղևորվող նավատորմի ուղղությամբ իրականացված հարձակման համար փոխհատուցման շուրջ բանակցություններ անցկացնելու համար: Հարձակման ընթացքում Իսրայելի հատուկ ուժերի ծառայողների գրոհի ընթացքում զոհվել էր նավերի վրա գտնվող Թուրքիայի քաղաքացի ինը ակտիվիստ:

Անկարայում երկուշաբթի օրն անցկացվող հանդիպումը նպատակ է հետապնդում բարելավելու դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի և Իսրայելի միջև:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այս տարվա մարտի վերջին, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի մերձավորարևելյան ճանապարհորդության ընթացքում, զանգահարել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և ներողություն խնդրել 2010 թվականին դեպի Գազայի գոտի ուղևորվող նավատորմի ուղղությամբ Իսրայելի զինված ուժերի հատուկ ջոկատի ծառայողների կողմից իրականացված հարձակման հետևանքով Թուրքիայի քաղաքացիների սպանության համար:

Նեթանյահուն զանգահարել էր Էրդողանին ԱՄՆ-ի նախագահ Օբամայի հետ օդանավակայանում անցկացվող հանդիպման ընթացքում:

Իսրայելի վարչապետը ներողություն էր խնդրել տեղի ունեցածի համար՝ խոստովանելով տեղ գտած «գործառնական սխալները», իսկ Էդողանն ընդունել էր Իսրայելի վարչապետի ներողությունը:

ԱՄՆ-ի նախագահն իր հերթին ողջունել էր Նեթանյահույի և Էրդողանի միջև հեռախոսազրույցի անցկացման հանգամանքը:
XS
SM
MD
LG