Իսրայելի պաշտոնյաները խիստ քննադատության են ենթարկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ Ժնևում ձեռք բերված համաձայնությունը՝ ասելով, թե այն որևէ կերպ չի նպաստում Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը դադարեցնելուն:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանհայուն Իրանի հետ ձեռք բերված համաձայնությունը դատապարտող ելույթով է հանդես եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամների ու Գերմանիայի և Իրանի միջև համաձայնագիրը ստորագրելուց մի քանի ժամ անց:
Վարչապետ Նեթանյահուի համաձայն, Իրանի հետ ձեռք բերված համաձայնությունը «պատմական համաձայնագիր չէ, այլ պատմական սխալ», որն ավելի վտանգավոր է դարձրել աշխարհը, քանի որ «աշխարհի ամենավտանգավոր վարչակարգերից մեկը զգալի առաջընթաց է գրանցել՝ աշխարհի ամենավտանգավոր զենքը ձեռք բերելու ուղղությամբ»:
Նեթանյահուն շեշտել է, որ Իսրայելն ունի ցանկացած վտանգի դեմ իր ինքնապաշտպանությունն ինքնուրույն ապահովելու իրավունքը, և որ թուլ չի տա Իրանին ձեռք բերել միջուկային զենք: