«Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ուրբաթ օրը զանգահարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ ներողություն խնդրելով 2010 թվականին դեպի Գազայի գոտի ուղևորվող նավատորմի ուղղությամբ Իսրայելի զինված ուժերի հատուկ ջոկատի ծառայողների կողմից իրականացված հարձակման հետևանքով Թուրքիայի ութ քաղաքացու սպանության համար»:
Այս մասին հաղորդել է ամերիկյան «Սի-Էն-Էն» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ ճանապարհորդող Միացյալ Նահանգների բարձրաստիճան երկու պաշտոնյայի կողմից լրագրողներին հայտնած տեղեկությունները:
Հաղորդագրության համաձայն, Նեթանյահուն զանգահարել է Էրդողանին նախագահ Օբամայի հետ օդանավակայանում անցկացվող հանդիպման ընթացքում՝ նախքան Օբամայի կողմից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո Իսրայել կատարվող իր առաջին այցի ավարտը:
ԱՄՆ-ի պաշտոնյաներից մեկի համաձայն, Նեթանյահուն «ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար՝ խոստովանելով տեղ գտած «գործառնական սխալները», իսկ Էդողանն ընդունել է Իսրայելի վարչապետի ներողությունը:
Նախագահ Օբաման ողջունել է Նեթանյահույի և Էրդողանի միջև անցկացված հեռախոսազրույցը՝ նշելով, որ այս երկու պետությունների միջև բարյացակամ հարաբերությունների վերականգնումը կարևոր է, որպեսզի նրանք կարողանան շարունակել տարածաշրջանում անվտանգության ապահովմանն ուղղված համագործակցությունը: