Մատչելի հղումներ

Կիրակի օրն Իսրայելից ազատ արձակվեց պաղեստնիցի եւս 55Օ բանտարկյալ


Կիրակի օրն Իսրայելից ազատ արձակվեց պաղեստնիցի եւս 55Օ բանտարկյալ
Կիրակի օրն Իսրայելից ազատ արձակվեց պաղեստնիցի եւս 55Օ բանտարկյալ

Իսրայելը կիրակի օրն ազատ արձակեց պաղեստինցի 55Օ բանտարկյալների, ինչը Համաս մահմեդական շարժման հետ ձեռք բերված համաձայնության երկրորդ փուլն է։ Գործարքի համաձայն, պաղեստինցիներն ազատ էին արձակել հինգ տարի առաջ գերված իսրայելցի զինվորականին:

Իսրայելն իր բանտերից հոկտեմբեր ամսին էր ազատ արձակել 477 պաղեստինցիների, որից հետո պաղեստինցիները հանձնել էին Իսրայելի բանակի սերժանդ Գիլադ Շալիթին։

Իսրայելի բանտային ծառայության ղեկավարն ասել է, որ ի տարբերություն հոկտեմբեր ամսվա գործողությանը, այս անգամ ազատ արձակվողների մեջ չկան սպանությունների մեջ մեղադրվող անձինք։ Ըստ հաղորդագրությունների, ազատ արձակված բոլոր պաղեստինցիները Հորդանան գետի արեւմտյան ափից են։


Շալիթին պաղեստինցի զինյալները գերել էին 2ՕՕ6 թվականին Գազայի գոտուց Իսրայելի հարավային հատվածի վրա իրականացված գրոհի ժամանակ։

XS
SM
MD
LG