Մատչելի հղումներ

Իրաքի իշխանությունները փակում են 44 ԶԼՄ, ներառյալ «Ամերիկայի Ձայն»-ը


Իրաքի կարգավորող մարմինները հայտնել են երկրում 44 լրատվամիջոցների, ներառյալ «Ամերիկայի Ձայն»-ի աշխատանքի դադարեցման մասին:

Երկրի Հեռահաղորդակցման և ԶԼՄ-ների հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն այս գործողությունն ուղղված է Իրաքում առանց լիցենզիա ստանալու գործող կազմակերպությունների դեմ:

Հանձնաժողովի ներկայացուցիչ Ավատ Նաջամադինը հաղորդել է «Ամերիկայի Ձայն»-ին, որ փակման ենթակա լրատվամիջոցներից շատերն աշխատում են առանց համապատասխան թույլտվության կամ ժամկետանց թույլտվությամբ:

Բացի «Ամերիկայի Ձայն»-ից և իրաքյան լրատվամիջոցներից, փակվելու ենթակա կազմակերպությունների ցանկում ընդգրկվել են նաև Մեծ Բրիտանիայի «Բի-Բի-Սի» գործակալությունը ու Միացյալ Նահանգների կողմից ֆինանսավորվող «Սավա» ռադիոկայանը:

Իրաքի իշխանությունները դեռևս չեն ձեռնարկել Հանձնաժողովի կարգադրություններն ի կատար ածելու որևէ գործողություն, սակայն ցանկում ներառված որոշ լրատվամիջոցներ արդեն փակել են Իրաքում իրենց ներկայացուցչությունները:

Իրաքում գործող «Journalistic Freedoms Observatory» իրավապահ կազմակերպությունը խիստ քննադատության է ենթարկել երկրի Հեռահաղորդակցման և ԶԼՄ-ների հանձնաժողովի որոշումը՝ ընդգծելով, որ այն խախտում է Իրաքի սահմանադրությամբ երաշխավորված լրատվամիջոցների ազատության իրավունքը:
XS
SM
MD
LG