Մատչելի հղումներ

Աֆղանստանում առգրավվել են Իրանում արտադրված հրթիռներ


Աֆղանստանում առգրավվել են Իրանում արտադրված հրթիռներ

Աֆղանստանում գործող ՆԱՏՕ-ի ուժերն անցյալ ամսվա ընթացքում Իրանում արտադրված հզոր հրթիռներ են առգրավվել թալիբների մոտից:

Այս տեղեկությունները գաղտնիության պայմաններով չորեքշաբթի օրը հայտնել են Արևմտյան պետությունների որոշ պաշտոնյաներ, որոնք հայտնել են, թե հրթիռներն առգրավվել են փետրվարի 5-ին` Իրանի և Պակիստանի հետ Աֆղանստանի սահմանի մոտակայքում:

Նրանց համաձայն, այդ օրը Աֆղանստանի հարավային Նիմրուզ նահանգում ՆԱՏՕ-ի ուժերը թալիբներից առգրավվել են Իրանում արտադրված 50-122 միլիմետր տրամաչափի հրթիռներ, որոնց գործողության շառավիղը կազմում է մոտ 20 կիլոմետր, ինչը երկու անգամ գերազանցում է թալիբների զինանոցում առկա սպառազինությունների ցուցանիշը:

Իրանի ներքին գործերի նախարար Մուսթաֆա Նայջարը չորեքշաբթի օրը հերքել է այս հաղորդագրությունները` մեղադրելով Արևմտյան պետությունների իշխանություններին սուտ տեղեկություններ տարածելու և մահմեդական պետությունների միջև տարաձայնություններ ստեղծելու փորձերի մեջ:

XS
SM
MD
LG