Մատչելի հղումներ

Ինտերնետի հսկաները պայքարում են Հնդկաստանում համացանցի վերահսկողության դեմ


Ինտերնետի հսկաները պայքարում են Հնդկաստանում համացանցի վերահսկողության դեմ
Ինտերնետի հսկաները պայքարում են Հնդկաստանում համացանցի վերահսկողության դեմ

Ինտերնետի հսկաները՝ «Google» և «Facebook» ընկերությունները հայտնել են Հնդկաստանի դատարանին, որ հնարավոր չէ արգելափակել իրենց կայքերում օգտվողների կողմից հրապարակվող վիրավորական բովանդակությունը:

Այս հայտարարությամբ ընկերությունները հանդես են եկել աշխարհի ամենամեծ բնակչությունն ունեցող ժողովրդավարական երկրում անցկացվող դատավարության ընթացքում, որի ժամանակ քննարկվում է ազատ խոսքի սահմանափակման սահմանները:

Վեճի հիմքում ընկած է Հնդկաստանում անցյալ տարի ընդունված օրենքը, որը սահմանում է ընկերությունների պատասխանատվությունն իրենց կայքերում օգտվողների կողմից հրապարակված վիրավորական բովանդակության համար և պահանջում, որպեսզի բողոք ներկայացնելու դեպքում նման բովանդակությունը հեռացվի կայքերից 36 ժամվա ընթացքում:

«Google» և «Facebook» ընկերությունների փաստաբանները երկուշաբթի օրը հայտնել են դատարանին, որ իրենք արդեն իսկ հեռացրել են վիրավորական համարվող բովանդակությունն այն պետություններում, որտեղ ընկերությունները գործունեություն են իրականացնում:

Ընկերությունները պնդել են սակայն, որ իրենք պատասխանատու չեն իրենց կողմից տրամադրվող տեխնիկական հնարավորությունների՝ համացանցային կայքերի օգտագործմամբ հրապարակվող նյութերի բովանդակության համար:

Հնդկաստանի իրավապաշտպան կազմակերպությունները դեմ են հանդես գալիս նոր օրենքին: Քաղաքական գործիչները սակայն պնդում են, որ սոցիալական տեսակետից պահպանողական այս երկրում, որտեղ կրոնական խմբերը հաճախ դիմում են բռնությունների, վիրավորական բովանդակության հրապարակումը համացանցի օգտագործման աճի պայմաններում կարող է վտանգ ներկայացնել հասարակության համար:

XS
SM
MD
LG