Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհն ասել է, որ իր երկիրը ծրագրում է դեպի Մարս մոլորակ ուղարկել մի տիեզերանավ, որը դուրս կգա այդ մոլորակի ուղեծիր:
Մարսի ուղեծիրում, ըստ Սինգհի, տիեզերանավը կիրականացնի գիտական կարևոր տեղեկություններ հավաքելու աշխատանքներ:
Հնդկաստանի վարչապետն իր երկրի գիտությունների և տեխնոլոգիաների զարգացման ոլորտում «կարևոր քայլ» է անվանել այս ծրագրի իրականացումը:
Սպասվում է, որ տիեզերանավը կգործարկվի արդեն գալիք տարվա նոյեմբերին՝ տիեզերք դուրս բերվելով Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպության կողմից մշակված հրթիռի միջոցով:
Ծրագրի արժեքը, ըստ գնահատականների, կկազմի մոտ 80 միլիոն դոլար:
Հնդկաստանը վերջին տասնամյակի ընթացքում բավականին մեծ թվով արբանյակներ է դուրս բերել տիեզերք: Երկրի տիեզերական ծրագրի քննադատները սակայն պնդում են, որ վարչապետ Սինգհի կուսակցությունը տիեզերական հետազոտությունների իրականացման փոխարեն պետք է առավել մեծ ուշադրություն դարձնի ժողովրդի հիմնական կարիքների վրա, ներառյալ էներգա- և ջրամատակարարումը:
Դեպի Մարս մոլորակ առաքելություն նախապատրաստելու մասին Հնդկաստանի վարչապետը հայտնել է Մեծ Բրիտանիայից Հնդկաստանի անկախության 65-րդ ամյակին նվիրված միջոցառման ընթացքում:
Իր խոսքում վարչապետն անդրադարձել է նաև երկրի տնտեսությունում վերջերս նկատվող դանդաղեցման: Վարչապետի համաձայն, կառավարությունը չի կարողացել հասնել տնտեսական արագ զարգացման համար նպաստավոր միջավայրի ստեղծման՝ «քաղաքական բազմաթիվ հարցերի շուրջ առկա տարաձայնությունների պատճառով»: Վարչապետն ասել է, որ Հնդկաստանի զարգացման գործընթացների վրա ազդեցություն ունեցող գործոններին անհրաժեշտ է վերաբերվել «ազգային անվտանգության համար կարևորություն ունեցող խնդիրների նման»: