Մատչելի հղումներ

ՄԱԿ. «Հարավային Սուդանում սաստկանում է պարենային ճգնաժամը»


ՄԱԿ. «Հարավային Սուդանում սաստկանում է պարենային ճգնաժամը»

«Հարավային Սուդանում շարունակվող հակամարտության և վատ բերքի պատճառով միլիոնավոր մարդկանց սպառնում է պարենային սաստիկ ճգնաժամ»:

Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել Պարենի համաշխարհային ծրագրի և Պարենի և գյուղատնտեսության ծրագրի համատեղ զեկույցում:

Զեկույցի համաձայն, Հարավային Սուդանում պարենով չապահովված մարդկանց թիվն անցյալ տարվա համեմատությամբ աճել է ավելի քան 40 տոսկոսով՝ հասնելով 4,7 միլիոն մարդու, որոնցից մեկ միլիոնին անհրաժեշտ է հրատապ պարենային օգնության տրամադրել:

«Շուկայական բնականոն պայմաններում պարենի ոչ բավարար մատակարարումը հնարավոր կլիներ չեզոքացնել, սակայն հարևան Սուդանի հետ սահմանային անցումը փակելուց հետո շուկաների բնականոն աշխատանքը խաթարվել է», - ասված է զեկույցում:

Պարենի համաշխարային կազմակերպության Հարավային Սուդանի գծով տնօրեն Քրիս Նոկոյի համաձայն, իրավիճակը «չափազանց ծանր» է, և միջազգային հանրությունը «շատ քիչ ժամանակ ունի՝ երկրում հումանիտար ճգնաժամից խուսափելու համար»:

ՄԱԿ-ի այս գործակալություն հայտնել է, որ 2,7 միլիոն մարդու պարենային օգնություն տրամադրելու իր նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լրացուցիչ 160 միլիոն դոլարի ֆինանսավորում:

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանն իր հերթին անհրաժեշտ է 23 միլիոն դոլար՝ Հարավային Սուդանում մինչև անձրևային սեզոնի սկիզբը գյուղատնտեսության և այլ ոլորտներում աջակցություն ցուցաբերելու համար:

XS
SM
MD
LG