Մատչելի հղումներ

Վլադիսլավ Հորոհորինը՝ Վաշինգտոնի դատարանում


Ֆրանսիայի իշխանություններն ԱՄՆ են արտաքսել միջազգային պարտաքարտերի անօրինական առեւտուր իրականացրած 27-ամյա Վլադիսլավ Հորոհորինին։ ԱՄՆ-ի գլխավոր դատախազի տեղակալ Լեննի Բրոյերն ասել է, որ Հորոհորինը, որը հայտնի է Մոսկվայի "BadB" (վատ տղա) անվամբ, գողացված պարտաքարտերի ամենամեծ վաճառքի իրականացնողն է։

Հորոհորինն արդեն ներկայացել է Վաշինգտոնի մարզային դատարան։
Իսրայելի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիություն կրող Հորոհորինը ինտերնետով պարտաքարտեր գնելու նպատակ ունեցող անձանց գողացված քարտեր է վաճառել CarderPlanet եւ carder.su ինտերնետային էջերով։

Մեղադրանքները հաստատվելու դեպքում, նրան կներկայացվի 1Օ տարվա ազատազրկման պատիժ ՝ պարտաքարտերի կեղծման սարքերը յուրաքանչյուր անգամ կիրառելու եւ 2Օ-ական տարի՝ ամեն մի քարտ կեղծելու ու վաճառելու համար։

XS
SM
MD
LG