Միացյալ Նահանգների կառավարության գիտահետազոտողները հայտարարել են ՁԻԱՀ հիվանդության դեմ պատվաստանյութի որոնման աշխատանքներում խիստ կարեւոր մի հայտնագործության մասին։
Առողջապահության ազգային հաստատության գիտահետազոտողները հայտարարել են, թե հայտնաբերել են երկու հակամարմիններ՝ օժտված ՄԻԱՎ-ի գրեթե բոլոր տարատեսակները ոչնչացնելու կարողությամբ։
Հակամարմինները հայտնաբերվել են ինքնությունն անհայտ մի մարդու մոտ, ում մարմինը դրանք բնականորեն է արտադրում։ Այժմ անհրաժեշտ է հայտնաբերել մի պատվաստանյութ կամ միջոց, որը ցանկացած հիվանդի մոտ կխթանի նմանատիպ հակամարմինների արտադրությունը։
Հակամարմինները կանխում են ՄԻԱՎ-ի տարատեսակների 90 տոկոսի կցումը հիվանդի անընկալուն համակարգի բջիջներին։ Անընկալուն համակարգը մարմնի հիմնական զենքն է վարակի տարածման դեմ պայքարում։