Մեքսիկայի իշխանությունները հայտնել են թմրանյութերի անօրինական վաճառքով զբաղվող «Զետաս» տխրահռչակ հանցախմբի առաջնորդի ձերբակալության մասին:
«Զեթ-40» մականվամբ հայտնի Միգել Անխել Տրեվինոն ձերբակալվել էր Մեքսիկայի զինված ուժերի ծովային հետևակայինների կողմից Միացյալ Նահանգների հետ սահմանամերձ Նուեվո Լարեդո քաղաքի մոտակայքում:
Երկրի կառավարության խոսնակի համաձայն, ձերբակալության ժամանակ Տրեվինոյի մոտ հայտնաբերվել է կանխիկ 2 միլիոն դոլար, վերջինիս մեքենայում կար մի քանի հրացան: Ձերբակալվել են նաև Տրեվինոյի հետ նույն մեքենայում գտնվող անձինք, որոնք, ըստ իշխանությունների, եղել են նրա թիկնապահն ու հաշվապահը:
40-ամյա Տրեվինոն գլխավորել էր «Զետաս» հանցախումբ անցյալ տարվանից՝ հանցախմբի նախկին առաջնորդ Էրիբերտո Լազքանոյին երկրի զինված ուժերի ստորաբաժանումներից մեկի կողմից ոչնչացնելուց հետո: Տրեվինոն մեղադրվում է բազմաթիվ հանցագործությունների, այդ թվում՝ մարդկանց առևանգման, սպանությունների և խոշտանգումների, իրականացման մեջ:
Միացյալ Նահանգները նշանակել է 5 միլիոն դոլարի պարգևատրություն՝ Տրեվինոյի ձերբակալությանը հանգեցնող տեղեկություններ տրամադրելու համար:
«Զետաս» հանցախմբի անվան հետ կապված են Մեքսիկայում թմրանյութի անօրինական առևտրով զբաղվող հանցախմբերի միջև շարունակվող պատերազմի ընթացքում իրականացված ամենադաժան հանցագործությունները, ներառյալ երկրի հյուսիսում 2010 թվականին 72 միգրանտի սպանությունը:
Հանցախումբը կազմավորվել էր Մեքսիկայի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումների մի խումբ զինծառայողների կողմից 1990-ականներին և գործել էր որպես «Գոլֆո» հանցախմբի պատժիչ ջոկատ, սակայն առանձնացել էր վերջինից 2010 թվականին:
Մոտ 70 հազար մարդ է զոհվել 2006 թվականից, երբ Մեքսիկայի նախկին նախագահ Ֆելիպե Քալդերոնի կողմից պաշտոնը ստանձնելուց հետո նա մեկնարկել է երկրում գործող հանցախմբերի դեմ ուղղված լայնածավալ գործողություններ, որոնց ընթացքում կիրառվել են զինված ուժերը: Նախագահ Քալդերոնից հետո Մեքսիկայի նախագահի պաշտոնը ստանձնած նախագահ Էնրիկո Պենյա Նիետոն խոստացել է վերջ դնել երկրում չդադարող բռնություններին: