Մատչելի հղումներ

«Միացյալ Նահանգները կանի հնարավորին ամեն ինչ, որ Իրանը միջուկային զենք ձեռք չբերի». Հեյգել


ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջաք Հեյգելը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Միացյալ Նահանգները վճռական է Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերել չթույլատրելու հարցում

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջաք Հեյգելը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Միացյալ Նահանգները վճռական է Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերել չթույլատրելու հարցում:

Այս հայտարարությամբ Պենտագոնի ղեկավարը հանդես է եկել Երուսաղեմում՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ անցկացված հանդիպման ժամանակ:

Իսրայելի վարչապետն իր հերթին կասկածանքով է վերաբերվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ անցկացվող միջազգային բանակցությունների հաջող ավարտին՝ նշելով, որ Իրանը փորձում է ձևացնել, թե անցկացնում է միջուկային բանակցություններ՝ միաժամանակ շարունակելով միջուկային զենքի մշակման աշխատանքները:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը հավաստիացրել է Իսրայելի վարչապետին, որ Միացյալ Նահանգները շարունակում է վճռական մնալ Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կանխելու հարցում:

Վիեննայում այս ընթացքում Իրանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները շարունակում են Իրանի միջուկային ծրագրի դադարեցման շուրջ համաձայնության գալու բանակցությունները: Միջուկային ծրագրի հարցում փոխզիջման գալու դեպքում նախատեսվում է թուլացնել Իրանի նկատմամբ ներկայում կիրառվող պատժամիջոցները:

Բանակցությունների մասնակիցները հուսով են, որ այս հարցի շուրջ համաձայնության հնարվոր կլինի հասնել մինչև այս տարվա հուլիսի 20-ը:
XS
SM
MD
LG