Մատչելի հղումներ

Հունաստան. «Տագնապալի» նոր տեղեկություններ երկրի տնտեսության վիճակի մասին


ԵԿԲ. Հունաստանը չպետք է ժամանակը վատնի` փորձելով հեշտացնել ֆինանսական օգնության տրամադրման պայմանները

Հունաստանի կառավարությունը հայտնել է երկրում տնտեսական ճգնաժամի խորացման մասին, ինչի մասին կառավարությունը կնշի այս շաբաթ միջազգային աուդիտորների հետ կայանալիք հանդիպման ընթացքում` կրկին փորձելով թեթևացնել երկրին տրամադրված ֆինանսական օգնության նոր փուլի պայմանները:

Կառավարության խոսնակ Սիմոս Քեդիքօղլուն երեքշաբթի օրը տված հարցազրույցում «տագնապալի» է նկատարգեր երկրի տնտեսական տվյալները, սակայն որևէ մանրամասն չի ներկայացրել: Նրա համաձայն, այս տվյալներն «անկասկած վկայում են այն մասին», որ Հունաստանի վարկատուների պահանջների ճնշման տակ ընդունված ֆինանսական խիստ խնայողության միջոցները ավելի շատ վնաս են հասցնում երկրի տնտեսությանը, քան օգնում բարելավել իրավիճակը:

Հունաստանի ֆինասների նախարար Քրիստոս Ստաիկորասն այս ընթացքում տեղեկացրել է, որ արդեն հինգ տարի տնտեսական ճգնաժամը հաղթահարել չկարողացող երկրի տնտեսության ծավալն այս տարի կրճատվելու է ևս 6,7 տոկոսով, ինչը գերազզանցում է 4,5 տոկոս կազմող անկման նախկին կանխատեսումը:

Երկրում մարտ ամսին վերջին անգամ անցկացված աշխատաշուկայի հետազոտության տվյալների համաձյան, Հունաստանում գործազուրկ էր աշխատունակ բնակչության գրեթե 20 տոկոսը:

Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական կենտրոնական բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի վարկերի գծով տեսուչներն այս շաբաթվա վերջին կուսումնասիրեն պետական ֆինանսական հատվածի վիճակը: Աուդիտորները ժամանել են Աթենք` ստուգելու, թե ինչպիսի առաջընթաց է գրանցել Աթենքն ծախսերը կրճատելու գործում, ինչին կառավարությունն իր համաձայնությունն է տվել այս տարվա սկզբին` 168 միլիարդ դոլար ծավալով ֆինանսական օգնության նոր փաթեթ ստանալու կապակցությամբ: Սա վերջին երկու տարվա ընթացքում Հունաստանին տրամադրած ֆինանսական օգնության արդեն երկրորդ փաթեթն է:

Հունաստանի կոալիցիոն նոր կառավարության բարձրակարգ պաշտոնյաներն այնուամենայնիվ, աուդիտորների կողմից պետական հաշվեմատյաններն ուսումանիսրելուց առաջ, կոչ են անում երկու տարով հետաձգել մինչև 2014 թվականը երկրի բյուջեն շահութաբեր դարձնելու կառավարության մանդատը:

Եվրոպական կենտրոնական բանկի պաշտոնյաներից մեկը սակայն երկուշաբթի օրը նշել է, որ Հունաստանը չպետք է ժամանակը վատնի` փորձելով հեշտացնել ֆինանսական օգնության տրամադրման պայմանները, այլ պետք է արագացնի ֆինանսական խիստ խնայողության միջոցների իրականացումը, որը ներառում է կենսաթոշակների և աշխատավարձների նվազեցումն ու պետական հազարավոր աշխատատեղերի փակումը:
XS
SM
MD
LG