Մատչելի հղումներ

«Կառավարական ուժերը շարունակում են Հալեպի գրոհը». ակտիվիստներ


Բաշար ալ-Ասադին հավատարիմ ուժերն ուրբաթ օրը Հալեպի մի քանի շրջանների գրոհի ընթացքում կիրառել են ուղղաթիռներ

Սիրիայի ակտիվիստների համաձայն, կառավարական ուժերը շարունակում են գրոհը երկրի ամենախոշոր քաղաքի՝ Հալեպի ուղղությամբ:

Մեծ Բրիտանիայից գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպության համաձայն, նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ ուժերն ուրբաթ օրը Հալեպի մի քանի շրջանների գրոհի ընթացքում կիրառել են ուղղաթիռներ: Կազմակերպության համաձայն, պայթյուններ են որոտացել նաև քաղաքի այլ մասերում, բախումների հետևանքով կան զոհեր:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Փիլեյն ուրբաթ օրը մտահոգություն է արտահայտել, որ Հակեպում լայնածավալ հակամարտությունը անխուսափելի է դառնում, և հորդորել է և՛ կառավարությանը, և՛ ընդդիմության ուժերին պաշտպանություն տրամադրել քաղաքացիական անձանց:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ուրբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի այլ պետություններից Սիրիա ժամանած իր աշխատողներին կազմակերպությունը տեղափոխում է Լիբանան՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Կոմիտեի խոսնակ Հիչամ Հասաննմ ասել է նաև, որ Հալեպում օգնություն տրամադրելուն ուղղված որոշ գործողություններ դադարեցնում է նաև Սիրիայի կարմիր մահակի կազմակերպությունը:

Ըստ որոշ հաղորդագրությունների, Հալեպից Թուրքիա փախուստի է դիմել Սիրիայի օրենսդիրներից մեկը, ինչը դարձել է արդեն 16 ամիս շարունակվող ապստամբության ընթացքում երկրի խորհրդարանի պատգամավորի փախուստի առաջին դեպքը:


Հալեպում հուժկու մարտերը բռնկվել են հուլիսի 20-ից, երբ ապստամբների ուժերը սկսել են քաղաքի նկատմամբ վերահսկողության հաստատմանն ուղղված գործողությունները:
XS
SM
MD
LG