2011 թվականի դեկտեմբերին նշվել է Խորհրդային Միության փլուզման 20-ամյակը: Վերլուծաբանների կարծիքով՝ Խորհրդային Միության վերջին ղեկավարի՝ Միխայիլ Գորբաչովի ներքին բարեփոխումները նպաստեցին Խորհրդային Միության կործանմանը:
Միխայիլ Գորբաչովը Խորհրդային Միության ղեկավարի պաշտոնը ստանձնեց 1985 թվականին: 54 տարեկան հասակում նա Քաղբյուրոյի ամենաերիտասարդ անդամն էր։
Ազգային անվտանգության նախկին խորհրդական գեներալ Բրենտ Սքոուքրոֆթի խոսքերով՝ Խորհրդային Միությունում նախկինում իրար հաջորդում էին տարեց առաջնորդները:
«Կարծում եմ՝ Գորբաչովին բերել էին համակարգը խթանելու համար, թե հատկապես ինչ եղանակով, չգիտենք, և համոզված չեմ, թե նրան դա հաջողվեց», - ասում է Սքոուքրոֆթը:
Հաջորդ վեց տարիների ընթացքում Գորբաչովը իրականացրեց մի շարք ներքին բարեփոխումներ, որոնք արմատապես փոխեցին Խորհրդային Միությունը:
Մոսկվայում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Թոմաս Փիքերինգի համաձայն, Գորբաչովը փորձեց հասկանալ, թե ինչ ուղղությամբ է Ռուսաստանը շարժվում, սակայն կանգնեց անակնկալ դեպքերի առջև։
Գորբաչովի բարեփոխումներն անդրադարձան հասարակության բոլոր շերտերի վրա: Դրանց թվում էին լրատվամիջոցների սահմանափակումների վերացումը, քաղբանտարկյալների և այլախոհների ազատ արձակումը և աքսորից վերադարձը:
Ազգային անվտանգության նախկին խորհրդական Բրենտ Ս
Բրենտ Սքոուքրոֆթի համաձայն, Գորբաչովը ժողովրդավար չէր, պարզապես փորձում էր համակարգը ավելի արդյունավետ դարձնել և նվազեցնել ճնշումները:
Այնուամենայնիվ, Գորբաչովին չհաջողվեց բարեփոխել Խորհրդային կոմունիստական կուսակցությունը: Եվ զինվորականության, նաև Ազգային անվտանգության ծառայության աջակցությամբ էր, որ 1991թվականին օգոստոսին Գորբաչովի դեմ հեղաշրջում կազմակերպվեց:
Սակայն հեղաշրջումը ձախողվեց:
Սքոուքրոֆթի համաձայն, դա բավական վատ կազմակերպված հեղաշրջում էր, վատ ծրագրավորված և իրականացված:
Թոմաս Փիքերինգը համաձայն է: «Դա սնանկացրեց ղեկավարությանը: Այն նման էր օղու մեջ թաթախված, հին մտածելակերպի», - ասում է նա:
Խորհրդային Միությունը փլուզվեց ձախողված հեղաշրջումից չորս ամիս անց: Եվ դա, Սքոուքրոֆթի խոսքերով, հնարավոր դարձրեց իշխանության փոխանցումը Բորիս Ելցինին: