Մատչելի հղումներ

Վրաստանի պաշտպանության նախարարն այցելել է Աֆղանստան


Աֆղանստան ժամանելուց առաջ Վրաստանի պաշտպանության նախարար Իրաքլի Ալասանիան գտնվում էր Բրյուսելում

Վրաստանի պաշտպանության նախարարն ուրբաթ օրը ժամանել է Աֆղանստան՝ այս երկրում իր գործընկերոջ հետ Վրաստանի զինծառայողների վրա կատարված հարձակումը քննարկելու նպատակով:

Աֆղանստան ժամանելուց առաջ Վրաստանի պաշտպանության նախարար Իրաքլի Ալասանիան գտնվում էր Բրյուսելում, սակայն իր երկրի զինծառայողների մահվան մասին լուրերը ստանալու պես դադարեցրեց այցը՝ ուղևորվելով Աֆղանստան:

Ալասանիայի հետ հանդիպման ընթացքում Աֆղանստանի պաշտպանության նախարար Բիսմիլլահ Խան Մոհամադին շնորհակալություն է հայտնել Վրաստանին՝ Աֆղանստանում միջազգային ուժերի կազմում երկրի զինծառայողների կողմից տարվող ծառայության համար:

Հիշեցնենք, որ Աֆղանստանի հարավային մասում ինքնասպան ահաբեկչի կողմից նախօրեին իրականացված հարձակման հետևանքով զոհվել է այդ Վրաստանի յոթ զինծառայող:

Հելմանդ նահանգում գտնվող ռազմակայանի մոտակայքում իրականացված հարձակման համար պատասխանատվություն են ստանձնել թալիբները:

Պաշտոնյաների համաձայն, այս հարձակման հետևանքով Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին մասնակցող Վրաստանի զինծառայողների շրջանում զոհերի թիվը հասել է 30-ի:

Աֆղանստանի Հելմանդ նահանգի մեկ այլ ռազմակայանի մոտակայքում անցյալ ամիս զոհվել էր Վրաստանի երեք զինծառայող:
XS
SM
MD
LG