Գազայի գոտում իշխանության գլուխ կանգնած «Համաս» խմբավորումը երեքշաբթի օրը կախաղան է հանել հօգուտ Իսրայելին լրտեսական գործողություն իրականացնելու մեջ մեղադրվող Գազայի երկու բնակիչ:
Մեղադրյալները նախկինում բողոքարկել են դատավճիռը, սակայն որևէ արդյունքի չեն հասել:
Կախաղան հանված երկու տղամարդու զայրացած մերձավորները, արտահայտելով իրենց բողոքը հարազատների մահապատժի դեմ, Գազայի կենտրոնում այրել են անվադողեր և արգելափակել կենտրոնական ճանապարհներից մեկը:
Այս տարի հօգուտ Իսրայելի լրտեսական գործունեության մեղադրանքով «Համաս»-ը կախաղան է հանել արդեն երեք մարդ: