Մատչելի հղումներ

«Մեծ քսանյակը» հորդորել է ԱՄՆ-ին գործել արագ և խուսափել պարտքային ճգնաժամից


«Միացյալ Նահանգները պետք է անհապաղ գործողություններ ձեռնարկի՝ հաղթահարելու համար կարճաժամկետ ֆինանսական անորոշությունը»

Աշխարհում ամենախոշոր տնտեսություններն ունեցող երկրների ֆինանսական ոլորտի պաշտոնյաները հորդորել են Միացյալ Նահանգներին կանխել պարտքային պարտավորությունների հնարավոր չկատարումը և զգուշությամբ կարգավորել դրամական քաղաքականությունը:

«Մեծ քսանյակի» ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի նախագահների հանդիպման ավարտին ընդունվել է պաշտոնական հաղորդագրություն, որտեղ ասված է, որ Միացյալ Նահանգները «պետք է անհապաղ գործողություններ ձեռնարկի՝ հաղթահարելու համար կարճաժամկետ ֆինանսական անորոշությունը»:

Միացյալ Նահանգներում պետական փոխառությունների վերին շեմի բարձրացման հետ կապված խնդրի լուծումը հույժ կարևոր է համաշխարային տնտեսության համար: «Մեծ քսանյակի» պետությունները, որտեղ բնակվում է աշխարհի բնակչության երկու երրորդը և ապահովում համաշխարհային արտադրության ծավալի 90 տոկոսը, նշել են, որ աշխարհում տնտեսական վերականգնումը բարելավվում է, սակայն դեռևս առկա են «վերականգնումը հետադարձելու հնարավորություն ունեցող ռիսկեր»:
XS
SM
MD
LG