«Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելուց հետո Ուկրաինայում ներխուժման շարունակությունը պատմական սխալ կդառնա, որը կխորացնի Ռուսաստանի մեկուսացումը միջազգային հանրությունից»:
Այս հայտարարությամբ հանդես է եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, որի համաձայն Ռուսաստանի կողմից Ուկրաինա կատարված ներխուժման խորացումը Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերություններում հեռու գնացող հետևանքների պատճառը կդառնա:
«Նման քայլը կդառնա ռազմավարական հսկա հետևանքներ ունեցող սխալ հաշվարկ», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ դաշինքի անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպումից հետո անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ:
Անդերս Ֆոգ Ռասմուսենը «մի քանի տասնամյակի ընթացքում Եվրոպայի անվտանգությանը սպառնացող ամենամեծ վտանգ» է որակել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի շուրջ ձեռնարկվող գործողությունները:
ՆԱՏՕ-ի արտգործնախարարներն ավելի վաղ կայացրել էին Ռուսաստանի հետ քաղաքացիական և ռազմական համագործակցությունը դադարեցնելու մասին որոշում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով:
Ըստ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ «Ռուսաստանը խարխլել է այն սկզբունքները, որոնց վրա հիմնված է մեր գործընկերությունը, և խախտել միջազգային իր պարտավորությունները, Այսպիսով, մենք չենք կարող միմյանց հետ աշխատել այնպես, ինչպես դա արվում էր անցյալում»: