Հյուսիսային Կորեան հայտարարել է հրթիռային իր ստորաբաժանումները մարտական ամենաբարձր պատրաստվածության բերելու մասին:
Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալությունն ու ռադիոն երեքշաբթի օրը հաղորդել է երկրի գերագույն հրամանատարության վերջին հայտարարությունը, որի համաձայն «մարտական պատրաստվածության ամենաբարձր մակարդակի» են բերվել հրետանային բոլոր ստորաբաժանումները, ներառյալ գործողության բարձր շառավիղ ունեցող և ռազմավարական հրթիռներով զինված ստորաբաժանումները:
Փխենյանինց հեռարձակված հայտարարության համաձայն, Հյուսիսային Կորեայի ռազմական ստորաբաժանումների թիրախը կդառնան «թշնամու ռազմական օբյեկտները, որոնք գտնվում են ինչպես մայրցամաքային Միացյալ Նահանգներում, այնպես էլ Հավայան կղզիներում և Գուամում»:
Թիրախների ցանկում, ըստ հայտարարության, ընդգրկված է նաև Հարավային Կորեան, որտեղ, Հյուսիսային Կորեայի հրամանատարության հայտարարության համաձայն, «առաջին իսկ զարկից ամեն ինչ կոչնչացվի և մոխրի կվերածվի»:
Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարարության համաձայն, Փխենյանի զինված ուժերն առաջին անգամ են հանդես եկել «թիվ մեկ ռազմական պատրաստվածության» հայտարարությամբ:
Այս հայտարարությունից ընդամենը ժամեր առաջ Հարավային Կորեայի նախագահ Փարք Ջոն-հյենը հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի «Հյուսիսային Կորեան պետք է փոխվի՝ իր իսկ ապագան ապահովելու համար»:
Նախագահը, հանդես գալով Դեջոն քաղաքում գտնվող ազգային գերեզմանոցում, ասել է, որ «Հյուսիսային Կորեան կկարողանա գոյատևել, միայն եթե ինքնակամ հրաժարվի միջուկային զենքից, հրթիռներից, սադրանքներից և սպառնալիքներից և վերածվի միջազգային հանրության անդամ պատասխանատու երկրի»: