Ֆրանսիայի իշխանությունների համաձայն, Փարիզի Աստվածամոր տաճարում ինքնասպանություն է գործել երկրի ծայրահեղ աջակողմյա գրող և ակտիվիստ Դոմինիկ Վեները:
Պաշտոնական տեղեկությունների համաձայն, 78-ամյա Վեները երեքշաբթի օրը տաճարի խորանին նամակ դնելուց հետո ինքնասպանություն է գործել՝ կրակելով իր գլխին:
Այս ամենը կատարվել էր տաճարի մոտ 1500 այցելուների ներկայությամբ:
Ինքնասպանությունից առաջ Վեների թողած նամակի պարունակությունը դեռևս հայտնի չէ: Վեներն իր բլոգում սակայն վերջերս հրապարակած հաղորդագրության մեջ բարձրաձայնել էր իր կարծիքները Ֆրանսիայում վերջերս ընդունված համասեռական ամուսնությունները թույլատրող օրենսդրության և Աֆրիկայի պետություններից ներգաղթի վերաբերյալ:
Գրող և ակտիվիստ Վեները ծառայել էր Ֆրանսիայի բանակում Ալժիրում վարվող պատերազմական գործողությունների ժամանակ և եղել Ֆիանսիայից Ալժիրի անկախության դեմ հանդես եկող գաղտնի զինյալ կազմակերպության անդամ: