Մատչելի հղումներ

Ֆրանսիայում սկսվեց խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը



Ֆրանսիայում կիրակի օրը սկսվեց խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը։


Հարցումները ցույց են տալիս, որ ձախակողմյան կուսակցությունները խորհրդարանի ստորին պալատում՝ 577 տեղանոց Ազգային ժողովում կարող են ստանալ չնչին տեղերի տարբերությամբ մեծամասնություն։
Սակայն պարզ չէ, թե արդյոք սոցիալիստներին ու նրանց դաշնակիցներին կհաջողվի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի պահպանողական Ժողովրդական շարժման միության նկատմամբ ստանալ հստակ մեծամասնություն, թե՝ ոչ։


Հիշեցնենք, որ սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը Սարկոզիին հաղթեց մայիս ամսին անցկացված նախագահական ընտրություններում։

Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլի նախնական արդյունքները կհրապարակվեն կիրակի օրը՝ ընտրատեղամասերը փակվելուց քիչ անց։

Երկրորդ փուլը նախատեսված է անցկացնել հունիսի 17-ին։

XS
SM
MD
LG