Մատչելի հղումներ

«Եվրոյի գոտու ճգնաժամի ավարտը շատ մոտ է». Օլանդ


Եվրոպայի պետությունների ղեկավարները մինչև այս տարվա վերջ պետք է ընդունեն ծախսերի և բանկային ոլորտի վերահսկման նոր մեխանիզմներ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ասել է, թե Եվրոյի գոտում ծավալված պարտքային ճգնաժամը «շատ մոտ է ավարտի», սակայն դեռևս մտահոգիչ է մնում Հունաստանի և Իսպանիայի ֆինանսական իրավիճակը:

Այս հայտարարությամբ նախագահ Օլանդը հանդես է եկել չորեքշաբթի օրը՝ հանդես գալով եվրոպական մի շարք օրաթերթերի ներկայացուցիչներ առջև: Ֆրանսիայի նախագահի համաձայն, այս տարվա հունիս ամսին կայացած եվրոյի գոտու պետությունների նախագահների գագաթաժողովի ընթացքում դրվել է 17 անդամ ունեցող արժութային դաշինքի բանկային միության հիմքը՝ այսպիսով վերջ դնելով եվրոյի գոտու քայքայման վերաբերյալ ունեցած մտավախություններին:

Նախագահ Օլանդն այնուամենայնիվ ասել է, որ «լավ ժամանակները դեռ առջևում են», և որ մայրցամաքի պետությունների ղեկավարները մինչև այս տարվա վերջ պետք է ընդունեն ծախսերի և բանկային ոլորտի վերահսկման նոր մեխանիզմներ:

Եվրամիության պետությունների ղեկավարների գագաթաժողովը կանցկացվի Բրյուսելում հինգշաբթի և ուրբաթ օրերին: Ընդհանուր առմամբ գալիք երկու ամիսների ընթացքում նախատեսվում է անցկացնել երեք գագաթաժողով՝ նախատեսված միջոցառումների մանրամասները քննարկելու նպատակով:
XS
SM
MD
LG