Մատչելի հղումներ

Եղունգները որպես մարդու առողջության հայելի


Ասում են, որ աչքերը հոգու հայելին են, սակայն արդյոք նույնը կարելի է ասել նաև եղունգների մասին: Ըստ մաշկաբանների՝ եղունգի գույնի և կազմի փոփոխությունը լուրջ առողջական խնդրի նշան կարող է լինել:

Եղունգներն արժեքավոր տեղեկատվություն կարող են տալ անձի առողջության մասին: Դեղնած եղունգները հաճախ թոքերի հիվանդության նշան կարող են լինել, կես սպիտակ-կես վարդագույն եղունգները՝ երիկամների հիվանդության, կարմիրը՝ սրտի, գունատ կամ սպիտակ եղունգը՝ սակավարյունության նշան:

Ըստ բժիշկ Օանհ Լորինգի, սովորաբար եղունգն անգույն է, բայց երբ անսովոր գույն է նկատվում, դա կարող է լուրջ խնդրի նշան լինել, օրինակ՝ քաղցկեղի:

Եղունգները շրջապատող մուգ գույնի մաշկը հատուկ է թուխ մարդկանց, սակայն մելանոմայի՝ մաշկի քաղցկեղի առկայության դեպքում գունային փոփոխություն է նկատվում եղունգի վերնամաշկում: Եթե եղունգն առանձնանում է, դա կարող է պսորիազի նշան լինել:

Առողջ եղունգներ ունենալու համար դրանք պահեք մաքուր և չոր, խուսափեք եղունգները կամ վերնամաշկը կրծելուց: Խոնավացրեք վերնամաշկը և եղունգներն ամեն օր, երբեք մի դրեք արհեստական եղունգներ:
XS
SM
MD
LG