Մատչելի հղումներ

«Facebook»-ն առաջին անգամ դուրս է գալու արժեթղթերի շուկա


Աշխարհի ամենախոշոր սոցիալական «Facebook» կայքը նախատեսում է ձեռք բերել մոտ 5 միլիարդ դոլար՝ չորեքշաբթի օրն իրականացնելով ընկերության բաժնետոմսերի նախնական հրապարակային առաջարկ:

Սպասվում է, որ ընկերության բաժնետոմսերի իրական վաճառքը կսկսվի մի քանի ամիս անց, և որոշ վերլուծաբանների գնահատականի համաձայն, ընկերության շուկայական արժեքը կարող է կազմել մոտ 100 միլիարդ դոլար:

Մասնագետների հաշվարկների իրականացման դեպքում «Facebook»-ի շուկայական արժեքը կհավասարվի «Boeing» կամ «McDonalds» խոշոր կորպորացիաների նման ընկերությունների արժեքին, սակայն զգալիորեն ցածր կլինի «Apple» ընկերության շուկայական արժեքից:

Առ այսօր, Միացյալ Նահանգների ինտերնետային ընկերություններից բաժնետոմսերի նախնական հրապարակային ամենամեծ առաջարկն անցկացրել է «Facebook»-ի մրցակից «Google» ընկերությունը, որին 2004 թվականին նախնական հրապարակային առաջարկի ժամանակ հաջողվել է ձեռք բերել մոտ 2 միլիարդ դոլար:

Բաժնետոմսերի նախնական հրապարակային առաջարկ իրականացնող ընկերությունները բաժնետոմսերի պատշաճ գնանշման և միլիոնավոր բաժնետոմսերի վաճառքն իրականացնելու համար դիմում են ներդրումային բանկերի օժանդակության: «Facebook»-ի բաժնետոմսերի տեղաբաշխումը, ըստ տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունների, իրականացնելու է «Morgan Stanley» բանկը:

XS
SM
MD
LG