Մատչելի հղումներ

Տեղի ունեցավ Facebook-ի հիմնադրի հարսանիքը



Ամուսնացավ Facebook սոցիալական ինտերնետային ցանցի համահիմնադիր ու գործադիր տնօրեն Մարք Զուքերբերգը։ Պրիսիլլա Չանի հետ նրա ամուսնական արարողությունն անցկացվեց Կալիֆորնիայում։

Հարվարդի համալսարանի իր նախկին դասընկերուհու հետ Զուքերբերգի անսպասելի հարսանիքը տեղի ունեցավ դրամական շուկայում Facebook-ի բաժնետոմսերի արժեքի կտրուկ բարձրացման հաջորդ օրը։ Հարսանիքի մասին 28-ամյա միլիարդատերը տեղեկացրել էր իր իսկ սոցիալական ցանցի միջոցով, որին պատասխանել է ավելի քան 3ՕՕ հազար անդամ՝ հավանության նշան դնելով հարսանիքի նկարի տակ։
Facebook-ը այս պահին ունի ավելի քան 9Օ2 միլիոն անդամ։

XS
SM
MD
LG