Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասել է, որ Եվրոպական Միությունը կարող է արդեն գալիք ամսվա ընթացքում թեթևացնել Իրանի դեմ ուղղված որոշ պատժամիջոցներ:
Ֆաբիուսի համաձայն, Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների թեթևացմանն ուղղված ցանկացած քայլ կլինի «սահմանափակ, թիրախային և հակադարձելի»:
Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը նախօրեին նշել է, որ իր երկրի կառավարությունը կմեկնարկի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Գերմանիայի հետ ձեռք բերված համաձայնության իրականացումը գալիք մի քանի շաբաթվա ընթացքում:
Զարիֆը նշել է, որ «բոլոր պահանջներն անհնար է կատարել մեկ օրվա մեջ»՝ շեշտելով, որ մի քանի ամիս տևած բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնությունը «փխրուն է»:
«Մեր կողմից ձեռնարկվելիք բոլոր միջոցները, վստահության ամրապնդման միջոցները, հակադարձելի են, և դա կարող է տեղի ունենալ շատ արագ: Մենք, իհարկե, չենք ցանկանում դիմել նման քայլի», - ասել է Իրանի արտգործնախարարը:
Դիվանագետները, ներառյալ ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերիին, այժմ նախատեսում են անցկացնել բանակցություններ՝ ուղղված Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնության հասնելուն, որը կողմերը ցանկանում են կնքել մեկ տարվա ընթացքում:
Իրանի հետ համաձայնության առաջին փուլով նախատեսվում է, որ Իրանը պետք է դադարեցնի 5 տոկոսից ավելի հարստացված ուրանի արտադրությունը և չեզոքացնի երկրում մինչև 20 տոկոս հարստացված ուրանի առկա պաշարները:
Իրանը համաձայնություն է տվել նաև չտեղադրելու ուրանի հարստացման համար նախատեսված որևէ տեսակի լրացուցիչ ցենտրիֆուգներ, ներառյալ միջազգային հանրության մտահոգությունն առաջացնող նորագույն ցենտրիֆուգները:
Համաձայնագրով, բացի այդ, նախատեսված է, որ Իրանը պետք է դադարեցնի «Նաթանց» միջուկային գործարանում տեղադրված ցենտրիֆուգների գրեթե կեսի և «Ֆոդրո» միջուկային գործարանում տեղադրված ցենտրիֆուգների երեք չորրորդի օգտագործումը: Համաձայնագրով նախատեսված է օրական ստուգայցեր իրականացնել միջուկային այս գործարաններում:
Իրանի պարտավորություն է ստանձնել նաև դադարեցնելու Արակում գտնվող՝ պլուտոնիումի արտադրության համար օգտագործվող ռեակտորում տարվող աշխատանքները:
Փոխարենը Իրանը կստանա այն, ինչ համաձայնագրի մեջ նշված է որպես «պատժամիջոցների սահմանափակ, ժամանակավոր, թիրախային և հակադարձելի թուլացում»:
Միացյալ Նահանգների իշխանությունների համաձայն, պատժամիջոցների թուլացումը թույլ կտա Իրանին ստանալ 4,2 միլիարդ դոլարի եկամուտ նավթի արտահանումից և մոտ 1,5 միլիարդ դոլարի եկամուտ՝ թանկարժեք մետաղների, մեքենաների և նավթի մշակման արդյունքում ստացված նյութերի վաճառքից: