ԵՄ-ի արտաքին և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը Եգիպտոսում երկրի ժամանակավոր կառավարության և «Մահմեդական եղբայրության» միջև հաշտեցման բանակցություններ է վարում՝ փորձելով բարելավել հարաբերությունները երկու կողմերի միջև:
Հանձնակատար Էշթոնը չորեքշաբթի օրը հանդիպում է ունեցել Եգիպտոսի արտգործնախարար Նաբեիլ Ֆահմիի հետ: Սպասվում է, որ հանձնակատարը երկօրյա իր այցի ընթացքում հանդիպումներ կանցկացնի նաև երկրի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում՝ Եգիպտոսի վարչապետի, զինված ուժերի հրամանատար, գեներալ Աբդուլ Ֆաթահ ալ-Սիսիի, «Մահմեդական եղբայրության» պաշտոնյաների և հոգևորական առաջնորդների հետ:
Եգիպտոսի զինված ուժերի հրամանատար, գեներալ Աբդուլ Ֆաթահ ալ-Սիսին նախօրեին կոչ է արել երկրում անհապաղ իրականացնել կառավարման փոխանցում՝ հիմք ընդունելով գալիք տարվա գարնանը նախագահական ընտրությունների անցկացում նախատեսող քաղաքական ճանապարհային քարտեզը:
Եգիպտոսում դատարանն անցյալ ամսվա վերջին արգելել էր «Մահմեդական եղբայրության» գործունեության բոլոր տեսակները և կազմակերպության ունեցվածքի բռնագրավման հրաման արձակել:
Եգիպտոսի դատարանի որոշման արդյունքում «Մահմեդական եղբայրության» ավելի մեծ թվով կողմնակիցներ կարող են անցնել ընդհատակ: Ըստ վերլուծաբանների, նման քայլը երիտասարդ իսլամիստներին կդրդի պետության դեմ զինված պայքարի:
«Մահեմդական եղբայրությունը», օրը Եգիպտոսում արգելված է եղել իր 85-ամյա պատմության հիմնական մասի ընթացքում, երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին 2011 թվականին տապալելուց հետո կազմել էր քաղաքական կուսակցություն, որը հաղթանակ էր տարել երկրում անցկացված ինչպես նախագահական, այնպես էլ խորհրդարանական ընտրություններում:
Ըստ «Մահմեդական եղբայրության», կազմակերպությանն անդամակցում է մեկ միլիոն մարդ:
Եգիպտոսի զինված ուժերը վերահսկողություն են հաստատել երկրի կառավարության նկատմամբ այս տարվա հուլիսին նախագահ Մոհամեդ Մորսիին տապալելուց հետո: Նախագահի տապալումից հետո Մորսիի և «Մահմեդական եղբայրության» կողմնակից իսլամիստների կողմից անցկացված բողոքի ակցիաների դեմ ուղղված բռնությունների զոհ է գնացել առնվազն 1000 մարդ: