Մատչելի հղումներ

ԵՄ-ի ղեկավարները համաձայնության են եկել բանկերի փրկության շուրջ


Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմփեյ
Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմփեյ

Համաձայնությամբ նախատեսվում է նաև հիմնադրել եվրոն որպես արժույթ օգտագործող պետություններում բանկային համակարգը վերահսկող համատեղ մարմին

Եվրոպական Միության ղեկավարները եկել են մայրցամաքում ֆինանսական դժվարություններ ապրող բանկերին ֆինանսական օգնություն տրամադրելու նպատակով փրկարարական մշտական հիմնադրամի միջոցների անմիջական տրամադրման, ինչպես նաև բյուջետային և քաղաքական ավելի սերտ միասնականություն հաստատելու մասին համաձայնության:

Այս համաձայնության ԵՄ-ի ղեկավարները եկել են ուրբաթ վաղ առավոտյան՝ Բրյուսելում անցկացվող Եվրամիության գագաթաժողովի ընթացքում մի քանի ժամ տևած քննարկումներից հետո:

Համաձայնությամբ նախատեսվում է նաև հիմնադրել եվրոն որպես արժույթ օգտագործող պետություններում բանկային համակարգը վերահսկող համատեղ մարմին և թույլատրել փրկարարական հիմնադրամին գնել ֆինանսական դժվարություններ ապրող պետական վարկառուների կողմից թողարկված պարտատոմսերը: Վերջին պայմանը ներառվել է՝ ի կատարում Իսպանիայի և Իտալիայի պահանջներին, որոնք դիմել են օգնության ՝ փոխառությունների հետզհետե աճող արժեքի պատճառով:

Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմփեյը քննարկումներից հետո մամուլի հետ անցկացված հանդիպման ընթացքում բարձր է գնահատել ձեռք բերված համաձայնությունը:

«Մենք համաձայնության եկանք առաջխաղացում հանդիսացող որոշման շուրջ, որը թույլ է տալիս որոշ պարագաներում իրականացնել բանկերի անմիջական վերակապիտալացումը, իսկ ամենակարևոր պայմաններից հույժ կարևոր պայման է հանդիսանում այն, որ պետք է ստեղծվի վերահսկողական միասնական մեխանիզմ. ևս մեկ կարևոր որոշում է «լավ վարք» ցուցաբերած երկրներին ESFS և ESM ֆինանսական կայունության միջոցների օգտագործման հնարավորության տրամադրումը՝ շուկաներում վստահություն ներշնչելու համար», - ասել է վան Ռոմփեյը:

ԵՄ-ի առաջնորդները նաև համաձայնության են եկել դաշինքի ամենաթույլ տնտեսություններում աճը խթանելու համար անհրաժեշտ մոտ 150 միլիարդ դոլար չափով գումար կողքի դնելու մասին:
XS
SM
MD
LG