Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին այցելած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի կանցլեր Անգելա Մերքելի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասել է, որ Եվրամիությունը կարող է կորցնել Թուրքիային, եթե մինչև 2023 թվականը իր երկիրը չստանա դաշինքի անդամի կարգավիճակ:
Թուրքիայի վարչապետն այսպիսով առաջին անգամ հստակ նշել է, թե որքան ժամանակ է Անկարան պատրաստ շարունակել Եվրամիության անդամակցությունը ստանալուն ուղղված աշխատանքները:
Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները Թուրքիայի հետ մեկնարկել են դեռևս 2005 թվականին, սակայն գրեթե կանգ են առել՝ Եվրամիության անդամ հանդիսացող բաժանված Կիպրոսի խնդրի, ինչպես նաև դաշինքի հիմնական անդամների՝ Ֆրանսիայի և Գերմանիայի ընդդիմության պատճառով:
Գերմանիայի կանցլեր Մերքելը, արձագանքելով Բեռլին Թուրքիայի նոր դեսպանատան շենքի բացման կապակցությամբ ժամանած Էրդողանի հայտարարությանը, ասել է, որ Եվրամիությունն ազնիվ բանակցություններ անցկացնող գործընկեր է:
«Բանակցությունները կշարունակվեն՝ անկախ այն հարցերից, որոնք մենք պետք է պարզաբանենք», - ասել է կանցլերը՝ անդրադարձ կատարելով Եվրահանձնաժողովի կողմից հրապարակված զեկույցին, որը քննադատության է ենթարկվել Թուրքիային՝ որպես ԵՄ անդամակցության թեկնածու երկիր:
«Ռոյթերս» գործակալության վկայությամբ, համատեղ ասուլիսի ընթացքում Թուրքիայի վարչապետը անդրադարձել է նաև Եվրամիության Խորհրդի ռոտացիոն նախագահությունը ստանձնած Կիպրոսին՝ ասելով, թե այս երկիրն ընդհանրապես չէր կարելի 2004 թվականին թույլ տալ մուտք գործել Եվրամիություն, քանի որ այն մնում է բաժանված միջազգային հանրության կողմից ճանաչված, Կիպրոսի հույների կառավարման տակ գտնվող հարավային և Կիպրոսի թուրքերի կառավարման տակ գտնվող՝ միայն Անկարայի կողմից ճանաչված հյուսիսային մասերի միջև:
Վարչապետ Էրդողանը հիշեցրել է, որ Անգելա Մերքելը ժամանակին հայտնել է իրեն, թե բաժանված Կիպրոսը որպես Եվրամիության անդամ ընդունելու սխալ էր: Ըստ Թուրքիայի վարչապետի, «այս սխալը շարունակում է լուրջ հետևանքներ ունենալ»:
Էրդողանի Բեռլին կատարվող այցելության կապակցությամբ քաղաքի Բրանդենբուրգյան դարպասների մոտ իրենց բողոքն են արտահայտել մոտ հազար ցուցարար, որոնց համաձայն «Թուրքիան ցանկանում է անդամակցել Եվրամիությանը, սակայն ընդհանրապես պատրաստ չէ դրան՝ մարդկանց ազատությունները սահմանափակելու պատճառով»:
Եվրահանձնաժողովը Թուրքիային վերաբերող առաջընթացի մասին իր վերջին զեկույցում մեղադրել է Թուրքիային իր քաղաքացիների ազատության, անվտանգության, արդար դատավարության, խոսքի և հավաքների ազատության իրավունքները խախտելու մեջ: