Մատչելի հղումներ

Լոս Անջելեսում անցկացվել է «Էմմի»-ի 64-րդ մրցանակաբաշխությունը


«Դրամատիկ հեռուստասերիալի լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող ճանաչված «Հայրենիք» հեռուստասերիալի դերասանուհի Քլեյր Դեյնսը ՝ «Դրամատիկ հեռուստասերիալի լավագույն դերասան» անվանակարգում հաղթող ճանաչված նույն սերիալի դերասան Դեմյեն Լյուիսի հետ՝ «Էմմի» մրցանակի 64-րդ մրցանակաբաշխության ընթացքում
«Դրամատիկ հեռուստասերիալի լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող ճանաչված «Հայրենիք» հեռուստասերիալի դերասանուհի Քլեյր Դեյնսը ՝ «Դրամատիկ հեռուստասերիալի լավագույն դերասան» անվանակարգում հաղթող ճանաչված նույն սերիալի դերասան Դեմյեն Լյուիսի հետ՝ «Էմմի» մրցանակի 64-րդ մրցանակաբաշխության ընթացքում

«Լավագույն կատակերգական սերիալ» անվանակարգում արդեն երրորդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվել «Ժամանակակից ընտանիք» («Modern Family») սերիալը

Լոս Անջելեսում անցկացված «Էմմի» մրցանակի 64-րդ մրցանակաբաշխությանը «Լավագույն կատակերգական սերիալ» անվանակարգում արդեն երրորդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվել «Ժամանակակից ընտանիք» («Modern Family») սերիալը:

«Ժամանակակից ընտանիք» («Modern Family») սերիալի ռեժիսոր Սթիվ Լեվիթանը մրցանակն ընդունելու իր խոսքում ասել է. «Աղոթում եմ, որ բոլորը մեզանից չզզվեն»:

«Լավագույն կատակերգական դերասանուհի» անվանակարգում մրցանակը նվաճել է ճանաչված դերասանուհի Ջուլիա Լուիս-Դրեյֆուսը՝ «Էյչ-Բի-Օու» հեռուստաընկերության կողմից ցուցադրվող «Փոխնախագահ» («Veep») հեռուստասերիալում բավականին սուր լեզու ունեցող ԱՄՆ-ի փոխնախագահի իր դերակատարության համան:

Նույն հեռուստաընկերության կողմից ցուցադրվող «Փոփոխություն խաղի ընթացքում» («Game Change») հեռուստացուցային մինի-սերիալի դերասանուհի Ջուլիան Մուրն մրցանակի է արժանացել է «Լավագույն դերասանուհի» անվանակարգում, իսկ «Փոփոխություն խաղի ընթացքում»-ը «Էմմի» է նվաճել է «Լավագույն մինի-սերիալ» անվանակարգում:

Ճանաչված դերասան Քեվին Քոսթները ճանաչվել է «Լավագույն դերասան»՝ «History» («Պատմություն») հեռուստաընկերության կողմից ցուցադրվող՝ մեծ ժողովրդականություն վայելով «Hatfields & McCoys» մինի-սերիալում իր դերի համար: «Երկրորդ պլանի լավագույն դերասան» և «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգերում մրցանակները նվաճել են, համապատասխանաբար, Թոմ Բերենջերը և Ջեսիկա Լանջը:

Ահաբեկիչների և նրանց դեմ պայքարի մասին պատմող «Հայրենիք» («Homeland») թրիլլերը նվաճել է «Էմմի» մրցանակը՝ «Դրամատիկական լավագույն հեռուստասերիալ» անվանակարգում: «Հայրենիք» հեռուստասերիալի դերասանուհի Քլեյր Դեյնսը հաղթող է ճանաչվել «Դրամատիկ հեռուստասերիալի լավագույն դերասանուհի», իսկ նույն սերիալի դերասան Դեմյեն Լյուիսը հաղթող է ճանաչվել «Դրամատիկ հեռուստասերիալի լավագույն դերասան» անվանակարգում: Մրցանակի է արժանացել նաև «Հայրենիք» հեռուստասերիալի սցենարը:

Ամերիկյան «Սի-Բի-Էս» հեռուստաընկերության կողմից ցուցադրվող «Ամենօրյա ներկայացում» («The daily show») ներկայացման վարող Ջոն Ստյուարտն արդեն տասերորդ անգամ մրցանակի է արժանացրել «Էստրադային լավագույն շոու» անվանակարգում:

Նույն հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Հրաշալի մրցավազք» («Amazing Race») շոուին տասը տարվա ընթացքում արդեն իններորդ անգամ հաղթող է ճանաչվել որպես «Լավագույն ռեալիթի-շոու»:
XS
SM
MD
LG