Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Վաշինգտոնի տարածաշրջանային գրասենյակն կոչ է արել ոստիկանությանը և Միացյալ Նահանգների փոստային ծառայությանը իրականացնել մանրամասն հետաքննություն և պատասխանատվության ենթարկել Մերիլենդ նահանգի Ռոսքվիլ քաղաքում բնակվող ծագումով հայ ամուսնական տարեց մի զույգի դեմ ուղղված՝ սպառնալիքներ պարունակող նամակը:
«Ա. Սահակյանին ուղղված նամակում պարունակվում էր թերթից հանված մի հոդված Բոստոնի մարաթոնի ժամանակ իրականացված պայթյունների մասին, որի վրա ձեռքով գրված էին «Եվս մեկ հայ սրիկա» բառերը: Այս գրվածքը սլաքով միացած էր հոդվածի այն մասին, որը սխալ կապ է հաստատում ահաբեկչական այս հարձակման և «Միշա» անունը կրող հայազգի անձի միջև», - ասված է Ամերիկայի Հայ դատի գրասենյակի կողմից տարածված հաղորդագրության մեջ:
«Հորդորում ենք դաշնային և տեղական իշխանություններին անմիջապես հետաքննել և օրենքի ամբողջ խստությամբ պատժել ատելության նման հանցագործություն իրականացրածներին: Անհանդուրժողականության հրահրման և ահաբեկմանն ուղղված այս արարքը պետք է նաև հիշեցնի լրատվամիջոցներին այն մասին, որ անմեղ մարդիկ կրում են «Միշայի» մասին բազմիցս հնչեցված վրդովեցուցիչ և սխալ հաղորդագրությունների հետևանքով ստեղծված իրավիճակի ծանրությունը», - ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Վաշինգտոնի տարածաշրջանային գրասենյակի խոսնակ Սևան Քոլեջյանը:
Բոստոնի մարաթոնի ֆինիշային գծի մոտ այս տարվա ապրիլի 15-ին իրականացված պայթյունների, որոնց հետևանքով զոհվել էր երեք, վնասվածքներ ստացել 264 մարդ, կազմակերպման մեջ մեղադրվում են Միացյալ Նահանգների բնակիչներ, ազգությամբ չեչեն Թամերլան և Ցառնաև եղբայրները: Թամերլան Ցառնաևը սպանվել էր այս տարվա ապրիլի 19-ին ոստիկանության ծառայողների հետ փոխհրաձգության արդյունքում: