Եգիպտոսում կիրակի օրն անցկացվել է Աբդել Ֆաթահ էլ-Սիսիի երդմնակալությունը, որը նախագահ է դարձել երկրում ժողովրդավարական եղանակով ընտրված իսլամիստ նախագահ Մոհամեդ Մորսիի իշխանությունը տապալելուց մոտ մեկ տարի անց:
Աբդել Ֆաթահ էլ-Սիսիի երդմնակալության արարողությունն անցկացվել է Եգիպտոսի Գերագույն դատարանում՝ երկրի բարձրաստիճան դատավորների, պետական պաշտոնյաների և օտարերկրյա հյուրերի ներկայությամբ:
Սիսին դարձել է Եգիպտոսի ութերորդ նախագահը՝ 1952 թվականին միապետության տապալման ժամանակից:
Եգիպտոսի նախագահի երդմնակալության արարողությունից հետո նախագահական պալատում պատվո պահակախումբը ողջունել է արաբական առաջատար պետությունների ղեկավարներին, այդ թվում՝ Հորդանանի թագավոր Աբդալլահին, Քուվեյթի էմիրին, Բահրեյնի թագավորին, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնին, ինչպես նաև Աբու Դաբիի թագաժառանգ արքայազնին:
Միացյալ Նահանգներն ու Եվրոպական Միությունը Եգիպտոսի նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար ուղարկել են միջին մակարդակի պետական պաշտոնյաներից կազմված պատվիրակություններ:
Թուրքիայի և Քաթարի առաջնորդները հրավիրված չէին Եգիպտոսի նախագահ Սիսիի երդմնակալության արարողությանը՝ այս պետությունների և Եգիպտոսի միջև հարաբերություններում պահպանվող լարվածության պատճառով:
Եգիպտոսում նախագահի երդմնակալության կապակցությամբ կիրակին հայտարարվել էր ոչ աշխատանքային օր, մայրաքաղաք Կահիրեի փողոցները հիմնականում դատարկ են եղել: Երկրում ընդունվել են անվտանգության խիստ միջոցներ, ռազմական անցագրային կետերը վերահսկում են ռազմավարական նշանակություն ունեցող կամուրջներն ու մայրուղիները: