Մատչելի հղումներ

Եգիպտոսում սահմանադրական հանրաքվե է անցկացնում


Այս քվեարկությունը շատերը համարում են Եգիպտոսի զինված ուժերի հրամանատար Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի կողմից նախագահական ընտրություններում իր թեկնածությունը դնելուն ուղղված նախապատրաստություն

Եգիպտոսում անցկացվում է սահմանադրական հանրաքվե, որի ընթացքում երկրի բնակիչները պետք է որոշում կայացնեն նոր սահմանադրության ընդունելու մասին:

Այս քվեարկությունը շատերը համարում են Եգիպտոսի զինված ուժերի հրամանատար Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի կողմից նախագահական ընտրություններում իր թեկնածությունը դնելուն ուղղված նախապատրաստություն:

«Մահմեդական եղբայրությունը» մի շարք այլ խմբավորումների հետ միասին հորդորել է եգիպտացիներին բոյկոտել հանրաքվեն և բողոքի խաղաղ ցույց անցկացնել իրենց կողմից «անօրինական» որակվող գործընթացի դեմ:

Վերլուծաբանների կանխատեսումների համաձայն, սահմանադրական հանրաքվեի արդյունքում որևէ խոչընդոտ չկա երկրի նոր սահմանադրության ընդունման համար:

ԱՄՆ-ի արտգործնախարարությունը նախօրեին մտահոգություն է արտահայտել այն հանգամանքով, որ Եգիպտոսում ձերբակալվել են նոր սահմանադրության դեմ քվեարկել հորդորող անձինք:

Արտգործնախարարության խոսնակ Մարի Հարֆի համաձայն, Միացյալ Նահանգներին շատ են անհանգստացրել այն հաղորդագրությունները, որ սահմանադրության ընդդիմախոսների ձերբակալության ընթացքում վերջիններս ենթարկվել են դաժան ծեծի:
XS
SM
MD
LG