Մատչելի հղումներ

Եգիպտոսի կառավարությունը հրաժարական է ներկայացրել


Եգիպտոսի ժամանակավոր վարչապետ Հազեմ էլ-Բեբլավի (արխիվային լուսանկար)

Եգիպտոսի ժամանակավոր վարչապետը սակայն չի նշել երկրի կառավարության հրաժարականի պատճառները

Եգիպտոսի ժամանակավոր վարչապետ Հազեմ էլ-Բեբլավին տեղեկացրել է, որ իր գլխավորած նախարարների խորհրդի անդամները հրաժարական են ներկայացրել:

Այս հայտարարությամբ էլ-Բեբլավին հանդես է եկել երկուշաբթի օրը Եգիպտոսի հեռուստատեսությամբ ունեցած ելույթում:

Եգիպտոսի ժամանակավոր վարչապետը սակայն չի նշել երկրի կառավարության հրաժարականի պատճառները:

Զինված ուժերի աջակցությամբ գործող կառավարությունը իշխանվարում էր Եգիպտոսում անցյալ տարվա հուլիսին նախագահ Մոհամեդ Մորսիի տապալման ժամանակից:

Եգիպտոսում նախագահ Մորսիի տապալումից հետո մշակված ծրագրով այս տարվա ապրիլին նախատեսվում է անցկացնել նախագահի ընտրություններ, որոնցից հետո կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ:

Երկրի զինված ուժերի հրամանատար Աբդել Ֆաթահ էլ-Սիսին դեռևս չի հայտարարել Եգիպտոսում կայանալիք նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին, սակայն, բազմաթիվ փորձագետների կարծիքով, բարձր է հավանականությունը, որ էլ-Սիսին կդիմի այդ քայլի:
XS
SM
MD
LG