Եգիպտոսում դատարանն արգելել է «Մահմեդական եղբայրության» գործունեության բոլոր տեսակները և հրաման է արձակել կազմակերպության ունեցվածքի բռնագրավման մասին՝ այսպիսով ընդլայնելով Եգիպտոսի զինված ուժերի աջակցությամբ գործող կառավարության արշավը՝ ուղղված տապալված նախագահ Մոհամեդ Մորսիի գլխավորած կազմակերպությունը թուլացնելուն:
Եգիպտոսի դատարանի որոշման արդյունքում «Մահմեդական եղբայրության» ավելի մեծ թվով կողմնակիցներ կարող են անցնել ընդհատակ:
Դատարանի նման քայլը, ըստ վերլուծաբանների, կարող է դրդել երիտասարդ իսլամիստներին դիմել պետության դեմ զինված պայքարի:
Ըստ «Մահմեդական եղբայրության», կազմակերպությանն անդամակցում է մեկ միլիոն մարդ:
«Մահեմդական եղբայրությունը», որը Եգիպտոսում արգելված է եղել իր 85-ամյա պատմության հիմնական մասի ընթացքում, երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին 2011 թվականին տապալելուց հետո կազմել էր քաղաքական կուսակցություն, որը հաղթանակ էր տարել երկրում անցկացված ինչպես նախագահական, այնպես էլ խորհրդարանական ընտրություններում: