Մատչելի հղումներ

Պարետային ժամ Եգիպտոսի պաշտպանության նախարարության շուրջ



Եգիպտոսի ռազմական ղեկավարությունը պաշտպանության նախարարության առջեւ, որտեղ տեղի են ունեցել բախումներ զորքերի ու ռազմական ղեկավարության անհապաղ հրաժարականը պահանջող ցուցարարների միջեւ, անցած գիշեր հայտարարել է պարետային ժամ։ Բախումների ժամանակ մեկ մարդ սպանվել է, 3ՕՕ-ը՝ վիրավորվել։

Զորքերն արցունքաբեր գազ ու ջրցան են կիրառել տասնյակ հազարավոր մարդկանց դեմ։ Նախագահական ընտրություններից միայն մի քանի ամիս առաջ սկսված այս անհանգստությունների ժամանակ ձերբակալվել է ավելի քան 17Օ մարդ։
Ընտրությունները նախատեսված են մայիսի 23-ից 24-ը։ Ռազմական ղեկավարությունը խոստացել է, որ ընտրությունները լինելու են արդար։
Այս ընտրությունները Հոսնի Մուբարաքի իշխանության տապալումից հետո առաջին ընտրություններն են լինելու։

XS
SM
MD
LG