Եգիպտոսի իշխանությունները հինգշաբթի օրը սաստկացրել են «Մահմեդական եղբայրության» հետապնդումները՝ ձերբակալելով խմբավորման առնվազն 38 աջակից, որոնց ներկայացվել են ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքներ:
Եգիպտոսի իշխանությունները նախօրեին ահաբեկչական կազմակերպություն են ճանաչել «Մահմեդական եղբայրությունը»՝ արձագանքելով Նեղոսի դելտայում ինքնասպան ահաբեկչի կողմից իրականացված հարձակմանը, որի հետևանքով զոհվել էր 16 մարդ: «Մահմեդական եղբայրությունը» դատապարտել է այս հարձակումը:
Եգիպտոսի ներքին գործերի նախարարության խոսնակը, հինգշաբթի օրը հանդես գալով պետական հեռուստատեսությամբ, ասել է, թե «Մահմեդական եղբայրության» կողմից անցկացվող բողոքի ցույցերին մասնակցող անձինք կդատապարտվեն հինգ տարվա ազատազրկման:
«Այս կազմակերպության առաջնորդների նկատմամբ կարող է մահապատիժ կիրառվել», - ասել է Եգիպտոսի ներքին գործերի նախարարության խոսնակը՝ հավելելով, որ հինգշաբթի օրը մայրաքաղաք Կահիրեում ռումբի պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել հինգ մարդ, և որ ևս մեկ պայթուցիկ սարք հայտնաբերվել ու վնասազերծվել է պայթյունի վայրի մոտակայքում:
«Մահմեդական եղբայրության» դաշնակից իսլամիստները, արձագանքելով Եգիպտոսի կառավարության կողմից խմբավորմանն ահաբեկչական կազմակերպության կարգավիճակ շնորհելու մասին որոշման, խոստացել են շարունակել երկրի զինված ուժերի կողմից նախագահ Մոհամմեդ Մորսիի տապալման ժամանակից շարունակվող բողոքի ցույցերը: