Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը խոստացել է «մինչև վերջ պայքարել» նրանց դեմ, ով, ըստ նրա, ցանկանում է երկիրը վերածել քաոսի:
Իր հայտարարության մեջ Եգիպտոսի ժամանակավոր նախագահը շեշտել է, թե Եգիպտոսում ստեղծվել է «վճռորոշ պահ», և երկիրը պետք է պաշտպանել նրանց դեմ, ովքեր բռնություններ և արյունահեղություն են ցանկանում:
Այս հայտարարությամբ Մանսուրը հանդես է եկել ուրբաթ օրը պաշտոնանկ արված իսլամիստ նախագահ Մոհամեդ Մորսիի կողմնակիցների զանգվածային ցույցերի անցկացմանն ընդառաջ: Ինքը Մորսին պաշտոնանկ արվելուց հետո արդեն երկու շաբաթից ավել պահվում է ռազմական գաղտնի կալանավայրում:
Զանգվածային ցույցեր անցկացնելու կոչերով են հանդես եկել նաև Մորսիի ընդդիմախոս ակտիվիստները:
Եգիպտոսի զինված ուժերը զգուշացրել են ցուցարարներին բողոքների ցույցերի խաղաղ բնույթի պահպանման անհրաժեշտության մասին: Զինված ուժերի խոսնակի համաձայն, «բռնությունների դիմած անձինք վտանգի կենթարկեն իրենց կյանքը, և նրանց հետ կվերաբերվեն առավելագույն վճռականությամբ՝ օրենքի սահմաններում»: