Մատչելի հղումներ

Եգիպտոսում ավտովթարի պատճառով զոհվել է ամերիկացի ութ զբոսաշրջիկ


Եգիպտոսում ավտովթարի պատճառով զոհվել է ամերիկացի ութ զբոսաշրջիկ
Եգիպտոսում ավտովթարի պատճառով զոհվել է ամերիկացի ութ զբոսաշրջիկ

Եգիպտոսում զբոսաշրջիկներին տեղափոխող մի ավտոբուս բախվել է ճանապարհի մայթին կայանված բեռնատարին, ինչի պատճառով զոհվել է՝ ութ, վնասվածքներ ստացել՝ ամերիկացի 21 զբոսաշրջիկ։

Վթարը տեղի է ունեցել Ասուանից դեպի Աբու Սիմբել տանող ճանապարհին։

Կահիրեում ԱՄՆ–ի դեսպանությունը կիրակի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի այն «խորը վշտով է ընդունել ամերիկացի զբոսաշրջիկների մահվան և վնասվածքների պատճառ դարձած պատահարի մասին լուրը»։

Դեսպանության համաձայն, ավտովթարից տուժածները տեղափոխվել են Կահիրեում գտնվող՝ զբոսաշրջիկներին բուժելու համար նախատեսված հիվանդանոցներ։

Եգիպտոսում ճանապարհների վատ վիճակի պատճառով մարդկային զոհերի բերող ճանապարհային պատահարներ բավականին հաճախ են տեղի ունենում։

ԱՄՆ–ի արտգործնախարարության կայքում հրապարակված է Եգիպտոսում ճանապարհների վտանգավոր լինելու մասին զգուշացում։ Այս երկրում ճանապարհային վթարների բարձր վտանգի պատճառով ԱՄՆ–ի դեսպանության աշխատողներին չի թույլատրվում գիշերային ժամերին ճանապարհորդել Կահիրեից դուրս։

Եգիպտոսի պաշտոնատար անձանց համաձայն, երկրի ճանապարհներին տարեկան զոհվում է մոտ 8 000 մարդ։

XS
SM
MD
LG