Մատչելի հղումներ

Ջոխար Ցառնաևը գրություն էր թողել իր թաքստոցում


Գրության մեջ ասված է, որ Բոստոնի ահաբեկչական հարձակումների միջոցով կասկածյալները վրեժխնդիր են եղել Աֆղանստանում և Իրաքում մահմեդականների վրա կատարված հարձակումների համար

Բոստոնում ահաբեկչական հարձակումների իրականացման մեջ մեղադրվող Ջոխար Ցառնաևը գրություն է թողել այն նավակում, որտեղ վերջինս թաքնվում էր ոստիկանության ծառայողներից:

Ամերիկյան լրատվամիջոցները, մեջբերելով իրավապահ մարմինների աղբյուրները, հաղորդել են, թե Ցառնաևը գրել էր, որ Բոստոնի ահաբեկչական հարձակումների միջոցով կասկածյալները վրեժխնդիր են եղել Աֆղանստանում և Իրաքում մահմեդականների վրա կատարված հարձակումների համար:

Գրության մեջ Ցառնաևը նշել էր, որ Բոստոնի մարաթոնի ընթացքում իրականացված հարձակման զոհերը, Իրաքում և Աֆղանստանում իրականացված ռազմական գործողությունների ժամանակ մահմեդականների նման, պարզապես «նման գործողությունների ուղեկից վնաս են»: Ցառնաևը, բացի այդ, գրել է, թե մեկ մահմեդականի ուղղությամբ իրականացված հարձակումը համարվում է հարձակում բոլոր մահմեդականների վրա:

Իրավապաշտպան մարմինների աղբյուրը հաղորդել է, որ գրեթե նույն տեղեկությունները Ցառնաևը ներկայացրել էր վերջինիս ձերբակալությունից հետո առաջին հարցաքննությունների ժամանակ:

Բոստոնի մարաթոնի ֆինիշային գծի մոտ այս տարվա ապրիլի 15-ին իրականացված պայթյունների, որոնց հետևանքով զոհվել էր երեք, վնասվածքներ ստացել 264 մարդ, կազմակերպման մեջ մեղադրվում են Միացյալ Նահանգների բնակիչներ, ազգությամբ չեչեն Թամերլան և Ցառնաև եղբայրները: Թամերլան Ցառնաևը սպանվել էր այս տարվա ապրիլի 19-ին ոստիկանության ծառայողների հետ փոխհրաձգության արդյունքում:
XS
SM
MD
LG