ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին նշանակել է քրիստոնեական էթիկայի պրոֆեսոր Շոն Քեյսիին Հավատքի հիմքերով համայնքային նախաձեռնությունների արտգործնախարարության գրասենյակի առաջին տնօրենի պաշտոնում:
Արտգործնախարարության նոր գրասենյակի հիմնադրման հիմքում ընկած է ԱՄՆ-ի նախորդ արտգործնախարար Հիլարի Քլինթընի նախաձեռնությունը, որը բազմիցս շեշտել է օտարերկրյա կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի կարևորությունը:
Արտգործնախարար Քերին ԱՄՆ-ի քաղաքական արտաքին գերատեսչությունում նախօրեին անցկացված արարողության ընթացքում հիշեցրել է Քլինթընի նախաձեռնության մասին՝ անդրադառնալով Հորդանան իր վերջերս կատարված այցի ընթացքում այս երկրի թագավոր Աբդալլահի հետ ունեցած հանդիպման, որի ժամանակ թագավորն ասել էր ԱՄՆ-ի արտգործնախարարին, որ իսլամը զգալի չափով «առևանգված» է հավատքը խարխլող անձանց կողմից:
«Կարծում եմ, մենք անտեսում ենք ամբողջ աշխարհում հավատքի ազդեցությունն՝ ի վնաս մեզ», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարը:
Կան սակայն մտահոգություններ, որ ԱՄՆ-ի արտգործնախարարությունում կրոնի հարցերով նոր գրասենյակի ստեղծումը կարող է նպաստել եկեղեցին ու պետությունը միմյանցից բաժանարար գծի աղավաղման:
Արտգործնախարար Քերին սակայն խոստացել է պահպանել ԱՄՆ-ի սահմանադրությամբ պետության և կրոնի միջև սահմանված բաժանարար գիծը: