Մատչելի հղումներ

Բժիշկները համաձայն չեն շագանակագեղձի քաղցկեղի դեմ պայքարի շուրջ մասնագետների նոր խորհրդի հետ


Թոքերի քաղցկեղից հետո, Միացյալ Նահանգներում տղամարդկանց մահվան գլխավոր պատճառն է շագանակագեղձի քաղցկեղը: Այդ իսկ պատճառով շագանակագեղձի քաղցկեղի հայտնաբերման ստուգման անցկացումը տղամարդկանց շրջանում դադարեցնելու մասին խորհուրդը կառավարության կողմից հրապարակելուց հետո առողջապահության ոլորտում իրարանցում է առաջացել: Կառավարության կողմից հրապարակված խորհրդի հիմքում ընկած է այն եզրակացությունը, որ շագանակագեղձի քաղցկեղի բուժումն ավելի մեծ վնաս է առաջացնում:

Երկար ժամանակ 40 տարեկանից բարձր տարիքի տղամարդկանց խորհուրդ էր տրվում անցնել արյան պարզ անալիզ՝ շագանակագեղձի քաղցկեղի առկայության հայտնաբերման նպատակով:

Կառավարության կողմից կատարված ուսումնասիրության համաձայն, նրանք սակայն դա չպետք է անեն: Դոկտոր Վիրջինիա Մոյերը կառավարական մասնագետների խմբի ղեկավարն է:

«Մեծահասակ տղամարդկանց մոտ երկու երրորդը տառապում է շագանակագեղձի քաղցկեղից, սակայն նրանց գերակշռող մեծամասնությունը կյանքում այդ օրգանի հետ կապված որևէ խնդիր չի զգում», - ասում է Մոյերը:

Պրոստատ-սպեցիֆիկ հակածնի անալիզի միջոցով հայտնաբերվող քաղցկեղի բուժումը միջամտության բացակայությունից ավելի վնասակար լինելու մասին եզրակացությունը հրապարակելուց առաջ մասնագետների խումբն ուսումնասիրել է երկու մեծ հետազոտության արդյունքները: Բուժման կողմնակի հիմնական ազդեցություններն են իմպոտենցիան և սեռական անզսպվածությունը:

Բժիշկ Օտիս Բրոուլին ներկայացնում է ԱՄՆ-ի քաղցկեղի դեմ պայքարի միությունը:

Նրա համաձայն, իմպոտենցիան և սեռական անզսպվածությունը կողմնակի թույլ ազդեցություններ են: Որոշ հիվանդների մոտ իրականում ձևավորվում են ավելի լուրջ խնդիրներ, օրինակ՝ թոքերի էմբոլիա կամ սրտի կաթվածներ:

Շատ բժիշկներ սակայն համաձայն չեն:

ԱՄՆ-ի ուրոլոգների միությունն իր կայքում հրապարակել է մի նյութ, որտեղ զայրույթ է արտահայտել մասնագետների խմբի խորհրդով, քանի որ պրոստատ-սպեցիֆիկ հակածնի անալիզը շագանակագեղձի քաղցկեղի հայտնաբերված ամենահասանելի միակ անալիզն է:

Ուրոլոգիայի մասնագետ, բժիշկ Կապուրի համաձայն, վերջին մոտ 20 տարվա ընթացքում կիրառվող պրոստատ-սպեցիֆիկ հակածնի անալիզի կիրառումը թույլ է տվել 38 տոկոսով նվազեցնել շագանակագեղձի քաղցկեղի մահացության դեպքերը:

Բժիշկ Կապուրի համոզմամբ, այս անալիզը թույլ է տալիս հայտնաբերել շագանակագեղձի քաղցկեղի ծանր տեսակները՝ նախքան դրանց տարածումը, և այժմ ախտորոշումից հետո տասը տարուց ավելի ապրող հիվանդների գրանցված ցուցանիշն ամենաբարձրն է:

«Շատ եմ մտահոգված, որ շագանակագեղձի քաղցկեղի անալիզի ծավալները նվազեցնելու դեպքում չենք կարողանալու հայտնաբերել առողջապահական աղետն իր ամենաբուժվող իրավիճակում», - աում է բժիշկ Կապուրը:

Պրոստատ-սպեցիֆիկ հակածնի անալիզը սակայն հիմնականում պատվիրելու են ոչ թե ուրոլոգները, այլ առաջնային խնամքի բժիշկները: Ուսումնասիրությունների համաձայն, այս անալիզը կարող է դրական սխալ արդյունքներ տալ, որից հետո գրեթե անհնար է հետաձգել բուժումը, քանի որ չկա ժամանակ՝ տեղեկանալու համար, արդյոք քաղցկեղը տարածվում է: Ջորջթաունի համալսարանի բժիշկ Դենիել Մերենստինի համաձայն, ուսումնասիրությունները վկայում են, որ այս անալիզը պարզապես լավ անալիզ չէ:

«Ամոթալի է, սակայն դրանից լավ անալիզ չկա: Չպետք է վատնենք միջոցներն ու կատարենք անալիզներ, որոնց ցածր որակը մեզ հայտնի է», - ասում է Մերենստինը:

Բժիշկ Մերենստինի համաձայն, ինքը չի նախատեսում ստուգվել՝ օգտագործելով պրոստատ-սպեցիֆիկ հակածնի անալիզը: Նա ասում է, որ անալիզն անցկացնելու որոշումը շատ անհատական է և պետք է ընդունվի վստահված բժշկի հետ խորհրդակցելուց հետո:

XS
SM
MD
LG