Մատչելի հղումներ

Ռեժիսոր Ջեյմ Քեմերոնը դարձել է Մարիանյան իջվածք սուզում միայնակ իրականացրած առաջին մարդը


Ռեժիսոր Ջեյմ Քեմերոնը` «Deepsea Challenge» հատուկ մշակված սուզանավի մոտ

«Տիտանիկ», «Տերմինատոր», «Ավատար» և մեծ ժողովրդավարություն վայելող այլ ֆիլմերի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը միայնակ սուզվել է երկրագնդի ամենախորը կետը:

Քեմերոնը խաղաղօվկիանոսյան Գուամ կղզուց 320 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք գտնվող՝ մոտ 11 կիլոմետր խորություն ունեցող իջվածք սուզումն իրականացրել է «Deepsea Challenge» հատուկ մշակված սուզանավի միջոցով:

Մարիանայի իջվածքի հատակին հասնելով՝ Քեմերոնը ջրի երեսին իրեն սատարող թիմին ուղարկել է «Բոլոր համակարգերը լավ են աշխատում» հաղորդագրությունը:

«Վաշինգտոն փոստ» պարբերականի վկայությամբ, հայտնի ռեժիսորն աշխարհի ամենախորը կետից ջրի մակերես է բարձրացել մոտ չորսը ժամից:

Ռեժիսորի սուզումը նկարահանվել է բարձր կետայնությամբ չորս տեսախցիկի միջոցով:

Սուզման ընթացքում Քեմերոնը հավաքել է նմուշներ՝ հետագա հետազոտությունների համար, ինչպես նաև լուսանկարներ հանել:

Ըստ ռեժիսորի, Մարիանյան իջվածքում ջրի ճնշումն այնքան բարձր է, որ սուզանավի նույնիսկ մի փոքր ճեղքվածքի պատճառով այն պարզապես կարող է «պայթել»:

Մարիանյան իջվածքը 120 անգամ ավելի խորն է, քան Գրանդ Կանյոնը, իսկ աշխարհի ամենաբարձր՝ Էվերեստ լեռն այնտեղ տեղավորելու դեպքում մինչև ջրի մակերես կմնա ևս 1,6 կիլոմետր:

Ջեյմս Քեմերոնից առաջ Մարիանյան իջվածքի հատակ սուզվել էին միայն շվեյցարացի ինժեներ Ժակ Փիքարն ու ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավապետ Դոն Ուոլշը: 1960-ական թվականներին «Չելենջեր» սուզանավի միջոցով իրականացված սուզման ընթացքում նրանք մոտ 20 րոպե էին անցկացրել իջվածքի հատակին:

XS
SM
MD
LG