Մատչելի հղումներ

Ղրիմի հանրաքվե. քվեարկողների 95 տոկոսը ցանկանում է միանալ Ռուսաստանին


Ուկրաինայի ժամանակավոր վարչապետ Արսենիյ Յացենյուկը, հանդես գալով Կիևում անցկացված նախարարների խորհրդի արտակարգ նիստի ժամանակ, «կրկեսային ներկայացում» է անվանել Մոսկվայի աջակցությամբ Ղրիմի շուրջ անցկացված հանրաքվեն

Ուկրաինայի Ղրիմի տարածաշրջանում հանրաքվեի անցկացման համար պատասխանատու մարմինների փոխանցմամբ՝ քվեարկողների 95 տոկոսը կողմ են արտահայտվել Ուկրաինայի Ղրիմի մարզը Ռուսաստանին միացնելուն:

Ընտրական հանձնաժողովի համաձայն, հանրաքվեին մասնակցել է ընտրողների 75-ից 80 տոկոսը:

Ղրիմի ռուսաստանամետ առաջնորդ Սերգեյ Ակսյոնովն այնուհետև հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն իր գլխավորած կառավարությունը երկուշաբթի օրը պաշտոնապես կներկայացնի Ռուսաստանի Դաշնությանը միանալու դիմում:

Ուկրաինայի ժամանակավոր վարչապետ Արսենիյ Յացենյուկը, հանդես գալով Կիևում անցկացված նախարարների խորհրդի արտակարգ նիստի ժամանակ, «կրկեսային ներկայացում» է անվանել Մոսկվայի աջակցությամբ Ղրիմի շուրջ անցկացված հանրաքվեն:

Ղրիմում հանրաքվեի ավարտից հետո ԱՄՆ-ի Սպիտակ տունը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Միացյալ Նահանգները չի ընդունում քվեարկության արդյունքները:

Սպիտակ տան հայտարարության մեջ նշված է, որ միջազգային հանրությունը չի ընդունում Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի խախտմամբ իրականացված՝ ռազմական ներխուժման ընթացքում բռնությունների վտանգի պայմաններում անցկացված հանրաքվեն:

ԱՄՆ-ի վարչակազմի հայտարարության մեջ նշված է նաև, որ Ուկրաինայի ապագայի մասին որևէ որոշում չի կարող կայացվել առանց Ուկրաինայի կառավարության մասնակցության:

Սպիտակ տան համաձայն, այս տարվա մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրությունները բոլոր ուկրաինացիներին իրենց պետության ճակատագիրն օրինական որոշելու հնարավորություն կընձեռեն:
XS
SM
MD
LG