Մատչելի հղումներ

CPJ զեկույց. «Լրագրողներին սպառնացող վտանգների փոփոխություն է գրանցվել»


CPJ զեկույց. «Լրագրողներին սպառնացող վտանգների փոփոխություն է գրանցվել»
CPJ զեկույց. «Լրագրողներին սպառնացող վտանգների փոփոխություն է գրանցվել»

«Լրագրողների պաշտպանության կոմիտե» (CPJ) միջազգային կազմակերպությունն այսօր հրապարակել է «Հարձակումներ մամուլի դեմ 2011 թվականին» զեկույցը, որտեղ մասնավորապես նշվել է, որ 2011 թվականի ընթացքում գրանցվել է փոփոխություն լրագրողների կյանքին սպառնացող վտանգների բնույթի մեջ:

Մասնավորապես, զեկույցում նշվել է, որ կազմակերպության կողմից կատարված վերլուծության համաձայն, լրագրողների վրա կատարվող թիրախավորված հարձակումների պատճառով 2011 թվականին զոհվել է ավելի քիչ լրագրող, քան փողոցային ցույցերի և խռովությունների ընթացքի լուսաբանման պատճառով:

Կազմակերպության զեկույցում նշվել է նաև, որ 2011 թվականին գրանցվել են ինչպես խռովությունները լուսաբանող լրագրողների, այնպես էլ ցույցերի ընթացքը նկարահանող օպերատորների և լուսանկարիչների մահվան դեպքերի պատմության մեջ գրանցված ամենաբարձր տվյալները:

«Լրագրողների պաշտպանության կոմիտե»-ի «Հարձակումներ մամուլի դեմ 2011 թվականին» զեկույցում հրապարակված տվյալների համաձայն, 2011 թվականին աշխարհում գրանցվել է լրագրողների առնվազն 46 սպանություն, որոնք անմիջականորեն կապված են լրագրողների` իրենց աշխատանքային պարտականությունների կատարման հետ:

«Պակիստանում 2011 թվականին զոհվել է յոթ լրագրող, ինչը մեկ պետությունում լրագրողների մահվան ամենաբարձր ցուցանիշն է», - գրում է զեկույցը: - «Ե՛վ Լիբիայում, և՛ Իրաքում 2011 թվականին գրանցվել է հինգ լրագրողների մահվան դեպքեր, իսկ լրագրողների կյանքի համար ամենավտանգավոր պետությունների ցանկը փակում է Մեքսիկան, որտեղ 2011 թվականին գրանցվել է լրագրողների մահվան երեք դեպք»:

«Կազմակերպությունը հետաքննում է 2011 թվականին գրանցված ևս 35 լրագրողների մահվան դեպք` պարզելու, արդյոք դրանք կապված են լրագրողների մասնագիտական գործունեության հետ», - գրում է «Լրագրողների պաշտպանության կոմիտե»-ի «Հարձակումներ մամուլի դեմ 2011 թվականին» զեկույցը:

XS
SM
MD
LG