Մատչելի հղումներ

Ղպտի քրիստոնյաները Եգիպտոսում բռնությունների թիրախ են


Քրիստոնյաների դեմ բռնությունների գործադրումը խրախուսվում է Եգիպտոսի սահմաններից դուրս գործող իսլամիստ քարոզիչների, ներառյալ «Մահմեդական եղբայրության» հոգևոր հայր համարվող շեյխ Յուսիֆ ալ-Քարադավիի կողմից

Եգիպտոսի զինված ուժերի կողմից նշանակված ղեկավարները բավարար ջանքեր չեն գործադրում՝ պաշտպանելու համար ղպտի քրիստոնյաների եկեղեցիները հարձակումներից, որոնք սաստկացել են «Մահմեդական եղբայրության» կողմից հիմնադրված ցուցարարների ճամբարների ուղղությամբ անվտանգության ծառայությունների կողմից իրականացված բռնությունները մեկնարկելու ժամանակից:

Օտարերկրյա քաղաքագետներն ու վերլուծաբանները զգուշացնում են, որ քրիստոնյաների դեմ բռնությունների գործադրումը խրախուսվում է Եգիպտոսի սահմաններից դուրս գործող իսլամիստ քարոզիչների, ներառյալ «Մահմեդական եղբայրության» հոգևոր հայր համարվող շեյխ Յուսիֆ ալ-Քարադավիի կողմից: Ալ-Քարադավին հորդորել է վրեժխնդիր լինել ղպտիների նկատմամբ՝ նախագահ Մոհամեդ Մորսիի զինված ուժերի կողմից իրականացված տապալումը սատարելու համար:

Ղպտի քրիստոնյաների առաջնորդները հայտնել են Մոհամեդ Մորսիի կողմնակիցների հարյուրավոր զոհերի պատճառը դարձած բռնությունների ժամանակից եկեղեցիների և քրիստոնյա այլ կազմակերպությունների, ինչպես նաև ղպտիների ունեցվածքի ուղղությամբ իրականացվող հարձակումների մասին: Ավստրալիայի Մելբուռն քաղաքում Ղպտի ուղղափառ եկեղեցու եպիսկոպոս Անբա Սուրիելը «Twitter»-ի իր էջում գրել է, որ ամբողջ Եգիպտոսում չորեքշաբթի օրն ավելի քան 20 հարձակում է իրականացվել եկեղեցիների և քրիստոնյա այլ կազմակերպությունների ուղղությամբ:

«Ղպտիների ուղղությամբ հարձակումների այս ալիքն աննախադեպ է ժամանակակից շրջանում», - գրել է եպիսկոպոս Սուրիելը՝ քննադատելով միջազգային լրատվամիջոցներին քրիստոնյաների դեմ ուղղված հարձակումների ոչ պատշաճ լուսաբանման համար:

ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Մարի Հարֆն ասել է, որ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունը մտահոգված է քրիստոնյաների ուղղությամբ իրականացվող հարձակումներով:

«Մեր մտահոգությունն, անկասկած, առաջացնում է բռնությունների մասին ցանկացած հաղորդագրություն, և մտահոգված ենք նաև այն ժամանա, երբ նման գործողությունները կրոնական հաստատություններ են ներառում», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակը:
XS
SM
MD
LG